Վանո Սիրադեղյան «Մի ճամպրուկ փող»

Պատմվածք

Պատմվածքում Սուրոյի մասին է պատմում նրա ընկերը։ Առաջինը, ինչ հասկանում ենք Սուրոյի ու նրա ընտանիքի մասին՝ նրանք փողի կարիք ունեին։ Ուրիշ երեխաները հեքիաթային ու անփող կյանք էին երազում, իսկ Սուրոն՝ ընդհակառկը՝ գումար։

Սուրոն չէր ստացել լավ կրթություն, ուներ ոչ շատ եկատաբեր աշխատանք, մենակով մեծ ընտանիք էր պահում.

Սուրոն ութից դպրոցը թողեց, վարորդության գնաց։ Բանակից եկավ՝ «Գազ֊51» էր քշում։ Մեզնից մի քանիսը քաղաքներում սովորում, նկուղներում գարեջուր էին խմում,— նա արդեն տուն էր պահում։ Հայրը մեռել էր, քույրը ամուսնացել էր անօժիտ, հինգ երեխա էլ դեռ նրա ձեռքին էին նայում… Երևում էր, մի տղամարդու կյանքը քիչ էր այդ ընտանիքի հոգսին։

Բայց նա չգիտեր, թե ինչպես են ճիշտ փող ծախսում, քանի որ երբեք դա չէր կարողացել անել։ Ինչ-որ անհրաժեշտ էր լինում, նա ծախսում էր ընտանիքի վրա, իսկ մնացածը՝ իր զվարճանքի։ Ապա Սաքոն ամուսանցել է ու մահացել 42 տարեկանում։

Ամենայն հավանականությամբ այս պատմվածքի Սաքոն եղել է Սիրադեղյանի իրական ընկերը։ Հեղինակը Սաքոյի մասին գրել է նաև «Սաքոն ճնշու ունի» պատմվածքը։

Ահա ինձ ամենաշատը դուր եկած տողերը՝ ընկերության մասին.

Մեր ընկերությունը աննկատելի ցնդում էր ժամանակի մեջ։ Մենք արդեն կտրվում էինք մեր ծննդավայրից, արդեն կապվում էինք մեր երեխաների ծննդավայրին։