Մուշեղ Գալշոյան «Ձորի Միրոն»

Վիպակը, Համառոտ, Ֆիլմը

Անցյալի ծանր բեռի տակ Միրոյի գիտակցության մեջ նստել էր իր և իր ընտանիքի, գյուղացիների հետ կապված ահավոր դեպքերը, և նրա հոգեկան աշխարհը տակնուվրա էր եղել: Որքան էլ ցանկանար ազատվել այդ կաշկանդող իրականությունից և գնալ դեպի երազային աշխարհ, չէր կարողանում, քանի որ եղեռնը դեռևս շարունակվում էր նրա ներսում և հանգիստ չէր թողնում: Անցյալ իրականությունից եկող ու նրանով պայմանավորված սեփական զգացմունքը նրա հոգում առաջացնում էր հոգեկան լարվածություն ու բորբոքում նրա երևակայական աշխարհը: 

Վիպակում ինքնատիպ կերպավորում է ստանում կարոտը, որ անսահման ջերմ զգացում լինելով՝ մշտապես ուղեկցում է Միրոյին՝ աշխատելիս, ճանապարհ գնալիս, մարդկանց հետ զրուցելիս կամ ինքն իր հետ խոսելիս: Կարոտի անվերջ և հոգեցունց զգացողությունը տարածվում է իր տան, հողի, ջրի ու հարազատ լեռների վրա, հոգու կանչ դառնում հարազատների, ընկերների համար:

Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս»

Պատմվածք

Այս պատմվացքում խոսվում է մարդկան առօրյայի, սերնդների տարբերության և մարդկանց տրամադրվածության մասին։ Սիրադեղյանը ասում է, որ բոլորիս կյանքից սկսել է բացակայել յուրահատկությունը։ Որոշ չափով այս մտքի հետ համաձայն եմ։

Continue reading “Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս»”