Դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդի

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ընտանիք ու հարազատներ ունեին։

2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։

Continue reading “Դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդի”

Ուղղակի խոսքը վերածել անուղակի խոսքի

Հայոց լեզվի շտեմարան

1. — Ես չեմ առարկում,— ասաց ինձ Սուրենը.— այդ մասին հայտնի՛ր եղբորդ:
Սուրենն ինձ ասաց, որ եղբորս հայտնեմ, թե ինքը չի առարկում։

2. Նա ասաց.
— Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս:
Նա ասաց հորը, որ տանը կմնա, մինչև նա աշխատանքից գա։

Continue reading “Ուղղակի խոսքը վերածել անուղակի խոսքի”

Դերբայական դարձված

Գտնե՛լ դերբայական դարձվածները։

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։

Continue reading “Դերբայական դարձված”

Բարդություններ

1. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմյանցից առաջ ընկան նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակ սրահ որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։

Continue reading “Բարդություններ”

Ուղղակի և անուղղակի խոսք

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

1. Դու այն ժամանակ ինձ ասացիր․ – Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի։
Դու այն ժամանակ ինձ ասացիր, թե ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։
2. – Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել, – ասաց բժիշկը այցելուին։
Բժիշկը այցելուին ասաց, որ չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։
3. – Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք, – հարցրեց ուղեկցին․ – ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք։
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն․ ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնենք։

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

1. – Ես ամեն ինչ կկազմակերպեմ, – ասաց կուրսի ավագը։
Կուրսի ավագը ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտեմ»։
Բազմոցին նստած՝ խորհում էր, որ վաղը կսկսի այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտի։ Continue reading “Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք”

Եզակի ու հոգնակի գոյականներ

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։

Continue reading “Եզակի ու հոգնակի գոյականներ”

Նախադասությունները՝ ըստ կազմության

129. Նշե՛ք անդեմ նախադասությունները։

Ահա Նեղը, փրփրան ջուրը, քեղի թունավոր թփերը։
Ինչո՞ւ են այս լեռն Արայի կոչում։
Երանի՜ լեռների բնակիչներին…
Փողոցում խաղաղություն է։

Ա՛յ քեզ հրաշք…

Continue reading “Նախադասությունները՝ ըստ կազմության”

Ածանցավոր բայեր

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը), որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

Continue reading “Ածանցավոր բայեր”

Ուղղագրություն և իմաստաբանություն

1․ Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:
Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Continue reading “Ուղղագրություն և իմաստաբանություն”