Խառնվածքներ

Խառնվածքները անձնավորությանը բնութագրող հոգեբանական տեսություն է։ Առանձնանում են խառնվածքների 4 տիպ՝ սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ, մելանխոլիկ։ Ըստ հին ույն բժիշկ Հիպոկրատի՝ մարդու առանձնահատկությունները որոշվում են օրգանիզմի հեղուկների (լորձ, մաղձ, արյուն) գերակշռությամբ և դրանց խառնուրդով։ Դրանից ելնելով՝ սանգվինիկի օրգանիզմում գերակշռում է արյունը, ֆլեգմատիկի՝ գերակշռում է լորձը, խոլերիկի՝ դեղին մաղձը, մելանխոլիկի՝ սև մաղձը։ Այդ ենթադրությունը, իհարկե, ապագայում հերքվեց, սակայն պահպանվեցին խառնվածքների անունները։

Continue reading “Խառնվածքներ”

Փողը և դրա պատմությունը

Մարդ ստեղծել է փողը իր կյանքը հեշտացնելու համար։ Ի սկզբանե, երբ մարդիկ սկեցին կատարել որոշ մանր փոխանակումներ, փողի գաղափար չկար։ Կար X մարդ, որը ուներ A իր, բայց ում պետք էր B իրը, որը կար Y մարդու մոտ, ում պետք էր C իրը, որը կար Z մարդու մոտ և այլն։ X մարդը պետք է A իրը փոխանակեր Z մարդու մոտի C իրի հետ, որն էլ փոխանակեր Y մարդու մոտի B իրի հետ։ Ստացվեց Պոչատ աղվեսի հեքիաթը։ Այս ամենը ծախսատար էր բոլոր իմաստներով, խլում էր շատ ռեսուրսներ և ժամանակ։

Continue reading “Փողը և դրա պատմությունը”

Տնտեսագիտություն, բարիքներ, ռեսուրսներ

Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է։ Այն ուսումնասիրում է տնտեսությունը՝ ըստ պահանջարկի, ռեսուրսների, արտադրողականության և այլ։ Տնտեսական գործունեությունը առաջացել է մարդու՝ իր պահանջները բավարարելու ցանկությունից, անհրաժեշտությունից ու ձկտումից։

Continue reading “Տնտեսագիտություն, բարիքներ, ռեսուրսներ”

Բարոյականություն և իրավական նորմեր

Բարոյական և իրավական նորմերը ունեն և՛ տարբերություններ, և՛ նմանություններ։ Իրավական նորմերը սահմանվում են օրենքի միջողով, իսկ բարոյական նորմերը սահմանվում են հասարակական կարծիքի, մարդկանց հարաբերությունների հիման վրա։ Իրավական նորմերը պարտադիր են բոլոր քաղաքացիների համար, իսկ բարոյական նորմերը կարող են չընդունվել միայն հասարակության կողմից։

Continue reading “Բարոյականություն և իրավական նորմեր”

Բարոյականություն և բարոյական արժեքներ

Բարոյականություն բառը հունարեն etnos՝ ավանդույթ բառից է։ Բարոյականությունը մարդու հասարակական գիտակցության մի մաս է։ Բարոյականությունը չբարձրաձայնվող օրենքների ու կանոնների համախմբում է։ Այս կանոնները մարդու մոտ առաջանում են հասարակության խնդիրների, ցանկությունների և հենց իր արժեքների հիման վրա։ Յուրաքանչյուր մարդ ունի իր արժեքների համակարգը, բայց այն նույնպես հիմնաված է հասարակական ազդեցությանը։

Continue reading “Բարոյականություն և բարոյական արժեքներ”

Ուշադրություն և հիշողություն

1. Ի՞նչ է ուշադրությունը, ի՞նչ դեր ունի այն մարդու կյանքում։

2. Ուշադրության որ տեսակն է դրսևորվում, երբ սովորողը
1) կլանված դիտում է արվեստի ստեղծագործությունը
2) ցանկանում է առավել ճշտությամբ հաշվարկ անել

3. Ինչո՞վ է պայմանավորված դասի ժամանակ սովորողների անուշադրությունը։

4. Ի՞նչ է հիշողությունը և ի՞նչ դեր ունի այն մարդու կյանքում։

Ազգային տարազ, մոդա, ճաշակ

Ի սկզբանե հագուստը ստեղծվել է մարդկանց բնական պայմաններից պաշտպանվելու համար։ Մոդան առաջացել է մարդկանց գեղեցիկը արտահայտելու ձկտումից։ Նրանք սկսել են օգտագործել զարդեր, այլ էլեմենտներ առօրյա հագուստի հետ։ Ապագայում հագուստն ու զարդարանքները սկսեցին ցույց տալ մարդկանց պաշտոնը և դերը հասարակության մեջ։

Continue reading “Ազգային տարազ, մոդա, ճաշակ”

Երջանկություն

Բոլոր մարդիկ իրար նման են արդեն իրենց մարդ լինելով։ Բոլոր մարդիկ ունեն նույն ֆիզիալոգիան։ Շատերի մտածելակերպները, արժեքները համընկնում են։ Մարդիկ նման են, քանի որ ունեն անցյալ, ապրում են ներկայով և ձգտում դեպի ապագան։

Continue reading “Երջանկություն”