Խառնվածքներ

Խառնվածքները անձնավորությանը բնութագրող հոգեբանական տեսություն է։ Առանձնանում են խառնվածքների 4 տիպ՝ սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ, մելանխոլիկ։ Ըստ հին ույն բժիշկ Հիպոկրատի՝ մարդու առանձնահատկությունները որոշվում են օրգանիզմի հեղուկների (լորձ, մաղձ, արյուն) գերակշռությամբ և դրանց խառնուրդով։ Դրանից ելնելով՝ սանգվինիկի օրգանիզմում գերակշռում է արյունը, ֆլեգմատիկի՝ գերակշռում է լորձը, խոլերիկի՝ դեղին մաղձը, մելանխոլիկի՝ սև մաղձը։ Այդ ենթադրությունը, իհարկե, ապագայում հերքվեց, սակայն պահպանվեցին խառնվածքների անունները։

Սանգվինիկ տեսակը բնութագրվում է որպես առույգ, ակտիվ, խանդավառ, սոցիալական։ Սանգվինիկները էքստովերտ են, հաճույք են ստանում շփումից և ուշադրության կենտրոնում լինելուց, դրսևորում են ռիսակային վարք։
Ֆլեգմատիկ տեսակը բնութագրվում է որպես անկաշկանդ, խաղաղ, լուռ, կարեկցող, հոգատար։ Ֆլեմատիկները հակված են ինտրովերտ լինելուն, միշտ կարեկցանք են արտահայտում և հոգ են տանում ուրիշների մասին, փորձում են թաքցնել իրենց զգացմունքները, նաև լավ են գաղափարները կամ խնդիրները ընդհանրացնելու և փոխզիջումների գնալու մեջ։
Խոլերիկ տեսակը բնութագրվում է որպես անկախ, վճռական, նպատակաուղղված, գերիշխող։ Խոլերիկները հակված են էքստրավերտ լինելուն, լավ առաջնորդներ են, բայց հեշտ են բռնկվում։
Մելանխոլիկ տեսակը բնութագրվում է որպես լուռ, զուսպ, վերլուծական, խորը մտածող զգայուն։ Մելանխոլիկները ինտրովերտ են, փորձում են խուսափել ամբոխի մեջ առանձնանալուց, հաճախ ձգտում են կատարելության իրենց և իրենց շրջապատում։

Մարդու մեջ կան խառնվածքների բոլոր տեսակները, բայց տարբեր չափի արտահայտված։ Մարդուն կարող է համապատասխանել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի խառնվածքի տիպ։


Ինձ համապատասխանում է ֆլեգմատիկ-մելանխոլիկ խառնվածքը։ Դա ստուգելու համար կարելի է անցնել Հոգեբան Այզենկի թեստը։

Leave a comment