Իմպուլս, իմպուլսի պահպանման օրենք

1. Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի իմպուլս:

Իմպուլսը մարմնի շարժման քանակն է, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։
P = mV

2. Ո՞ր մեծությունն են անվանում ուժի իմպուլս:

Ուժի իմպուլսը ցույց է տալիս մարմնի վրա ազդող ուժի թողած ազդեցությունը ժամանակի ընթացքում և հավասար է մարմնի իմպուլսի փոփոխությանը։

Continue reading “Իմպուլս, իմպուլսի պահպանման օրենք”

Ուղղակի և անուղղակի խոսք

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

1. Դու այն ժամանակ ինձ ասացիր․ – Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի։
Դու այն ժամանակ ինձ ասացիր, թե ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։
2. – Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել, – ասաց բժիշկը այցելուին։
Բժիշկը այցելուին ասաց, որ չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։
3. – Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք, – հարցրեց ուղեկցին․ – ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք։
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն․ ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնենք։