Փոքրիկ իշխանը

Poqrik Ishxany-269x406.jpg

Այս ամառ ես կարդացել եմ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքը: Այդ հեքիաթի հերոսներն էին Փոքրիկ իշխանը, իր վարդը, օդաչուն, թագավորը, փառամոլը, հարբեցողը, գործնականը, լապտերավառը, ծերունին, օձը և աղվեսը:

Այնտեղ օդաչուն ծեր պապիկ էր դարձել և պատմում էր իր երիտասարդության մասին, երբ հանդիպել էր Փոքրիկ իշխանին:

Փոքրիկ իշխանը մի երեխա էր, որը եկել էր անապատ՝ տան չափ մի մոլորակից: Աշխարհում ամենաշատը նա սիրում էր իր վարդին ու ուզում էր վերադառնալ նրա մոտ:

Ինձ վրա մեծ տպավորություն է թողել գառնուկ նկարելու մասը:

Գիրքը կարդալուց առաջ ես նայել էի մի մուլտֆիլմ, որի անունն էլ էր «Փոքրիկ իշխան», բայց այն ընդհանրապես նման չէր այս գրքին:

Արևելյան կողմն աշխարհի

Հունիսի 12-ին եղավ մեր՝ Արևելյան դպրոցի համերգը և մեր դասարանական երգչախմբի համերգի ձայնասկավառակի շնորհանդեսը:

Հիմա կպատմեմ, թե դա ինչքան լավ օր էր. այդ օրը եկել էին տատիկներ, պապիկներ, մայրիկներ, հայրիկներ, երեխաներ, էլ չեմ ասում քեռիների, հորեղբայրների, հորաքույրների և մորաքույրների մասին: Մի խոսքով շատ մարդկանց՝ շատ ընտանիքներ:

Եվ առաջինը մենք արեցինք մեր դասարանական երգչախմբի համերգի ձայնասկավառակի շնորհանդեսը: Մենք բոլորս շարվեցինք երգչախմբի նման և մեզ նկարեցին: Հետո ամեն մեկին ընկեր Արմինեն բաժանեց մի ձայնասկավառակ՝ նվեր: Այդ ձայնասկավառակը մենք պատրաստել էինք մեր դասարանական երգչախմբի համերգից հետո:

Շնորհանդեսից հետո մենք սկսեցինք մեր համերգը: Համերգին մենք երգեցինք «Անդաստանը», «Այբ, բեն, գիմը», «A, b, c», «Абвгдейка», «Գարուն», «Դերիկո յար», «Էն առուն» և այլ երգեր:

Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք

20170803_121337.jpgԵրեկ չէ առաջին օրը պապիկս կազմակերպել էր ճամփորդություն դեպի Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք: Դիլիջան գնացինք 19 հոգով՝ վարորդը, պապիկս` նրա 5 աշխատակիցների հետ, մի հյուր, ուրիշ բաժնից մի մարդ, տատիկս, մարիկս, հայրիկս, եղբայրս, քուjրիկներս, քեռիս, քեռակինս և իհարկե ես:

Առաջինը գնացինք Դիլիջան: Այնտեղ իջանք ինչ-որ աստիճաններով և հայտնվեցինք փոքրիկ խանութների կողքին, որոնց վերևում կար թանգարան: Շենքերը վերանորոգված էին հին հայկական տների ձևով: Փոքրիկ խանութներում վաճառում էին կավից, փայտից տառեր, կավից գդալներ, կավից զանգակներ և շորեր: Ես նվեր ստացա «Թ» տառով զանգակ պապիկիցս, «Թ» այսինքն՝ թոռնիկ: Նաև մի քանի հոգով գնացինք թանգարան:

Հետո շարժվեցինք դեպի Հաղարծին: Բայց ճանապարհին սովածացանք և կանգնեցինք մի ուտելու տեղ, որտեղ մեր բերած բրթուջները կերանք: Պատվիրեցինք խոզի խորոված, որ Գոշավանքից հետո գանք, ուտենք խորովածը: Այնտեղ կային մի քանի տեղանոց ճոճանակներ, երեխաներովս նստեցինք ճոճանակներից մեկի վրա ու սկսեցինք ճոճվել: Այնտեղ կար մի ջրվեժաձև շատրվան, մենք այդ ջրվեժաձև շատրվանի մեջ ոտքերը թրջեցինք և սկսեցինք ջրվեժաձև շատրվանի միջի փրկարար օղակով խախալ: Այդպես շարունակեցինք մեր ճանապարհը:

Հասանք Հաղարծին: Այն նոր էր վերանորոգվաց և գտնվում էր բնության մեջ: Այնտեղ կային մի քանի եկեղեցիներ, հացատուն, վառված ծառ և մեծ տուփերի նման բաներ, որոնք ծածկված են ապակիներով: Հացատնում կային շատ աթոռներ ու շատ սեղաններ, փոքրիկ թմբիկի վրա կային անցքեր, որ հացատան ներքևի նկուղում օդ գա: Եկեղեցիներից մեկում էլ կային այդպիսի ծակիկներ միայն ոչ թմբիկի վրա: Մի ուրիշ եկեղեցու գմբեթը ապակիներից էր և արևի լույսի պատճառով եկեղեցու մեջ կար ծիածանի մի մասնիկ: Այդ ապակիներով ծածկված մեծ տուփերի մեջ մարդիկ գցում էին մետաղադրամներ: Նրանցից մեկի մեջ կար թոնիր: Վառված ծառը մի անցք ուներ, որի միջով անցնում էին մարդիկ և նրանց երազանքները կատարվում էին:

Հաղարծինից հետո ճանապարհորդվեցինք դեպի Գոշավանք: Այդ վանքը կոչել են Մխիթար Գոշի անունով, իսկ Մխիթար Գոշը գրել է առակներ և առաջին կանոնագիրքը: Գոշավանքում կային Մխիթար Գոշի արձանը՝ գրքով, եկեղեցիներ, գեղեցիկ խաչքար, հին գրադարան-գրչանոց և մի մեծ ծառ: Խաչքարի քարի վրա փորագրել էին մանր նախշեր: Խաչքարը քանդակել է Պապհոսը: Հին գրադարան-գրչանոցում պահվում էին գրքեր և մագաղաթներ: Այնտեղ գրիչները նստում էին և արտագրում էին հաստ գրքեր, քանի որ չէին կարող ուրիշ ձևով գրքերը բազմացնել: Հետո մենք բարձրացանք մեծ ծառին:

Վերջում մենք գնացինք խոզի խորովածը խժռելու:

Summer homework

Task 1

My half brather.png

My friend is Gayane. But she is in USA. I can’t play with her. Now I play with my little brother. His name is Albert. He is my aunt’s son. He is 3. Albertik has got a brother. His name is Arsen. He is 8. They live in Moscow. Now they are in Yerevan for summer. Albertik is very soft and cute. He says funny words. He likes to play with remote control, phone, computer. I like to play with Albertik because I like little children.

Continue reading “Summer homework”