Պատմություններ Սահյանի կյանքից

Համո Սահյանի մանկության մի օր, երբ ծնողները գնացել էին խոտհնձի, երեխաները մեծ եղբոր՝ Համոյի հետևից գնում էին դաշտ՝ սինձ ուտելու։ Ճանապարհին նոր թխված հացի հոտ են զգում։ Հանկարծ լավաշը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երեխաներին խղճալով՝ երկու լավաշ է տալիս։

Continue reading “Պատմություններ Սահյանի կյանքից”

Համո Սահյան. բանաստեղծություններ

Մայրամուտից առաջ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով» …
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով» …

Ինձ բացակա չդնեք…

Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք:
Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք:
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք:
Թվում է, թե կամենաք,
Մի օր երկինք կթռնեք…
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք:
Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:

Սահյանական օրեր

Նախագիծ

Վահե Հայկ «Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛»

Պատմվածք

Վահե Հայկը կամ Վահե Մկրտչի Տինճյանը եղել է արևմտահայ գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան։ Ծնվել է 1896 թվականին Խարբերդ քաղաքում։ 1915 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս, 1922-ին՝ Հունաստան, այնուհետև՝ ԱՄՆ։ Եղել է Ռամկավար ազատական կուսակցության գործիչ։ Գրական գործունեությունը սկսել է Առաջին աշխարհամարտից հետո։ Գրել է «Հայրենի ծխան» (1930), «Լուսավոր դեմքեր մեր օրերուն վրա» (1972) ժողովածուները, «Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը. յուշամատեան պատմական, մշակութային եւ ազգագրական» (1959) հատորը և շատ այլ գործեր։ Մահացել է 1983 թվականին ԱՄՆ-ում՝ Ֆրեզնո քաղաքում։

Continue reading “Վահե Հայկ «Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛»”

Չարենցյան օրեր

Նախագիծ

Հարցաշար Թումանյանի ստեղծագործությունների մասին

2-218-106-125, 1-205-62-73

62. Տրվածներից ո՞րը չի համապատասխանում Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի սյուժեին:

1) Անուշը Սարոյի հետ փախչում է սարերը, հետո վերադառնում է հոր տուն:
2) Մոսին հետապնդում ու սպանում է Սարոյին:
3) Անուշը խելագարվում է և ինքնասպան է լինում` նետվելով Դեբեդի ալիքների մեջ:
4) Աղբյուրից ուշ վերադառնալու համար մայրը պատժում է Անուշին և արգելում Սարոյի հետ հանդիպել:

Continue reading “Հարցաշար Թումանյանի ստեղծագործությունների մասին”

«Վերնատուն» գրական խմբակ

Թումանյանի բարձրադիր բնակարանում հետզհետե, ավելի հաճախակի սկսեցինք հանդիպել Շանթը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը, ես, ինչ խոսք, որ մեզանից առաջ էլ այնտեղ միշտ լինում էր Ղազարոս Աղայանը, և ահա այդ հավաքույթները մեզ բերին մի գրական խմբակ ստեղծելու գաղափարին։ Խմբակը կազմվեց աննախընթաց եռանդով և վճռականությամբ։ Այն երեկոն, երբ ուշ գիշերով, ընթրիքից հետո կազմվեց խմբակը, հիշում եմ, որ կարևոր համարվեց անմիջապես մի անուն ևս գտնելու խմբակի համար։ Առաջարկվեց «Վերնատուն» անունը` իբրև Թումանյանի բարձրահարկ բնակարանի հարմար անուն։ Այդ դուր եկավ մեզ։ Դա հիշեցնում էր մի ուրիշ  վերնատուն, ուր հավաքվեցին Քրիստոսի  աշակերտները։ Դրա մեջ ինչ-որ  հոգեկան ներքին իմաստ կար…։

Պատմություններ Թումանյանի մասին

Թումանյանի փրկած կտավներ

Թումանյանը Վրաստանում էր ապրում։ 1921 թվականին՝ Վրաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո Թումանյանը հավաքեց Հայ արվեստի տան, որի նախագահն էր հանդեսանում, մի քանի վստահելի անդամներին և ասաց, որ այստեղի հայ մշակույթը կկործանվի, որ թո՜ղ խլեն հայի փողը, տունն ու հողը, բայց գիրն ու արվեստը պետք է պահպանել։

Continue reading “Պատմություններ Թումանյանի մասին”

Թումանյանական օրեր

Նախագիծ

Վահան Տերյան «Մեր պարտքը»

Հոդվածը

Հոդվածը գրվել է առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1914 թվականին։ Այստեղ հեղինակը կոչ է անում միավորել ուժերը և քննարկում է ժողովրդի վիճակը։

Այո, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:

Continue reading “Վահան Տերյան «Մեր պարտքը»”