Թումանյանի հոդվածներ

Ձևն ու հոգին

Այս հոդվածում Թումանյանը խոսում է այն մասին, որ մարդիկ ուշադրություն են դարձնում տեսքին ու ձևին: Նրանք չեն մտածում հոգևոր նշանակության մասին: Թումանյանը տարբեր օրինակներ է բերել հոդվածում: Ճիշտ է այն, որ մարդը տեսնում է միայն տեսքը, բայց արդյո՞ք մարդը կարող է տեսնել հոգևորը: Մարդու համար կարևոր է ձևը, քանի որ առաջինը աշխատում է նրա տեսողությունը: Կան մարդիկ, որոնք ուշադրություն են դարձնում հոգևորին, բայց միևնույն է դա տեսնել չի կարելի: Մարդը պատկերացնում է այն, ինչ տեսել է և ինչ զգում է: Եթե մարդիկ կարողանային տեսնել հոգին ու հոգևորը, կկարողանային դա ասոցացնելև պատկերացնել դա:

Դառնացած ժողովուրդ

Այս հոդվածում Թումանյանը խոսում է մարդկային՝ հոգու հիվանդության մասին: Մարդը միշտ ձկտում է հասնել ավելիին: Ցանկացած ոլորտում, ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ ուզում է առաջինը լինել: Երբ ուրիշ մարդիկ որևէ բան կարողանում են ավելի լավ անել, քան ինքը, նա նախանձում է: Մարդու բնույթը այդպիսին է, և դրա հետ դժվար է պայքարել: Երբ մարդը տեսնում է, որ կա իրենից լավը, փորձում է ինչ-որ ձև կանխել նրա հաջողությունը: Առաջինը մարդու մտքին դա է գալիս: Այն մարդիկ, որոնք փորձում են դրա հետ պայքարել ցույց չեն տալիս իրենց տրամադրությունը և ուրախանում են մյուսների համար: Բայց կան մարդիկ, որոնք նույնիսկ չեն փորձում թաքցնել իրենց ատելությունը: Իմ կարծիքով դա սխալ է: Այդպիսի պահվածքը կարող է վտանգի բերել հարաբերությունները: Պետք է առաջ շարժվել՝ ուրիշներին չխանգարելով:

3 thoughts on “Թումանյանի հոդվածներ”

Leave a comment