Պատմություններ Սահյանի կյանքից

Համո Սահյանի մանկության մի օր, երբ ծնողները գնացել էին խոտհնձի, երեխաները մեծ եղբոր՝ Համոյի հետևից գնում էին դաշտ՝ սինձ ուտելու։ Ճանապարհին նոր թխված հացի հոտ են զգում։ Հանկարծ լավաշը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երեխաներին խղճալով՝ երկու լավաշ է տալիս։

Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը, պատմում էր.
«Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց»։

Ծնողները տեսան, հարցրեցին, թե երեխաները արդյոք կերե՞լ են։ Նրանք պատասխանեցին, թե ոչ։ Մայրն ու հայրը լաց եղան։
Համո Սահյանը միշտ հուզմունքով էր հիշում այս պահը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում էր․ «Էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։


Աղբյուր, աղբյուր

Leave a comment