Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

ա) Աշոտ I
բ) Սմբատ I
գ) Աշոտ II Երկաթ
դ) Աշոտ III Ողորմած
ե) Գագիկ I

Գագիկ I

Սմբատ II-ի մահից հետո հայոց գահ բարձրացավ նրա եղբայր Գագիկ I-ը (990-1020 թթ.)։

Գագիկ I-ը Բագրատունյաց թագավորների շարքում առավել տաղանդավոր պետական ու ռազմական գործիչն էր։ Նրա օրոր Բագրատանյաց թագավորությունը հասավ իր հզորության ու ծաղկման գագաթնակետին։ Գաղիկն ընդարձակեց իր պետության սահմանները։ Դրա հետ մեկտեղ հարևանների՝ Տայքի կյուրապաղատության և Վրաց թագավորության հետ շարունակեց վարել խաղաղ, բարեկամական հարաբերություններ։

Նա կրում է «Շահնաշհ հայոց» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում առաջացած մանր թագավորությունները ենթակա էին Բագրատունիներին։

Նա ավելի ամրապնդեց ու մեծացրեց բանակը։ Թագավորը վերացրեց Վայեց ձերի իշխանությունը և միցրեց իր թագավորությանը, միավորեց Արցախի մեծ մասը։

Գագիկը վարում էր նաև շինարարական գործունեություն։ Նրա օրոք կառուցվել են Անիի Կաթողիկե եկեղեցին, Գագկաշենի տաճարը, Բջնիի ամրոցն ու եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և շատ այլ շինություններ։

Leave a comment