Բարդություններ

1. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմյանցից առաջ ընկան նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակ սրահ որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։

Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում միմյանց ուսի խփում լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին մրգավաճառները հագուստը փոխած օսլայած օձիգով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղձացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նոխկանք զգաց դեպի այդ մարդիկ որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

2. Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։

Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ, քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ, հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

8. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն, ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն, ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն, շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ, տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

9. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6 նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝ չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։

Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ, քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

10. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։

Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց, արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։

11. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական:

Leave a comment