Ուղղակի խոսքը վերածել անուղակի խոսքի

Հայոց լեզվի շտեմարան

1. — Ես չեմ առարկում,— ասաց ինձ Սուրենը.— այդ մասին հայտնի՛ր եղբորդ:
Սուրենն ինձ ասաց, որ եղբորս հայտնեմ, թե ինքը չի առարկում։

2. Նա ասաց.
— Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս:
Նա ասաց հորը, որ տանը կմնա, մինչև նա աշխատանքից գա։

3. Սմբատը հարցրեց իր հյուրին.
— Դու ե՞րբ ես վերադարձել, և ի՞նչ պիտի անենք մենք քեզ օգնելու համար։
Սմբատը իր հյուրին հարցրեց, թե նա երբ է վերադարձել, և թե ինչ պիտի անեն իրենք նրան օգնելու համար։

4. Դու այն ժամանակ ինձ ասացիր.
— Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի:
Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։

5. — Դու քո գործն արդեն ավարտել ես,— ասաց քեզ ոստիկանը,— և հիմա ինձ պիտի օգնես:
Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործն արդեն ավարտել ես, և հիմա իրեն պիտի օգնես։

6. Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան.
— Վերցրո՛ւ իրերդ, հեռացի՛ր այստեղից ու այլևս չփորձես մեզ անհանգստացնել։
Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը, հեռանա այստեղից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել։

7. — Այսօրվա Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են,— ասաց տանտերը Սուրենին,— և դրանք զարմացնում են ինձ ու իմ հյուրերին:
Տանտերը Սուրենին ասաց, որ նրա այսօրվա վարմունքը ու ձևերը միանգամայն ազնվականի են, և դրանք զարմացնում են իրեն ու իր հյուրերին։

8. — Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,— ասաց բժիշկը այցելուին:
Բժիշկը այցելուին ասաց, որ ինքը չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։

9. — Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք,— հարցրեց ուղեկցին. — ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք:
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն. ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնեն։

10. — Ճիշտ ես ասում քո դրությունը ծանր է, բայց դու մի՛ տխրիր,— ասաց նկարիչը՝ հայացքն ուղղելով ինձ:
Հայացքն ինձ ուղղելով՝ նկարիչը ասաց, որ ճիշտ եմ՝ իմ դրությունը ծանր է, բայց որ չտխրեմ։

11. — Շնորհակալ եմ, Վահան, դու ինձ քաջալերում ես, բայց ես դեռ ոչինչ չեմ արել, դեռ նոր են որոշում ընդունել,— ասաց տանուտերը։

12. «Եվ ինչո՞ւ ես չփորձեցի համոզել նրանց. դա լավ կլիներ բոլորիս համար»,— մտածում էր նա:

13. Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,— նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,— ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր:

14. Ես մտքումս ասացի. «Հետաքրքիր է` ինչ կասես, մա՛յր, երբ տեսնես, թե որքան շատ հատապտուղ եմ բերել»:

15. — Նախաճաշս փարաքի՛ր, ուզում եմ հետս տանել, քանի որ ուշ եմ վերադառնալու,— ասացիր մայրիկիդ առավոտյան:

16. Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր.
— Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտներ հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել:

17. Նա, Օֆելյային գնացք նստեցնելով, հավաստիացրեց.
— Մենք ամեն ինչ կպարզենք. մինչև Դուք տեղ հասնեք, Ձեր մայրն արդեն տանը կլինի:

18. Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր. «Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որա դժվարություն չունենաք»:

19. — Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ,— հարցրեց Շապուհը հայոց արքա Արշա Երկրորդին. — չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել:

20. — Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ,— զգուշացրեց ինձ ուղեկիցս,— հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի:

21. Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց.
— Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:

22. Եկավ դեն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:

23. Տեսնելով հյուրերին՝ տանտերը ուրախ ընդառաջ է գալիս ու ասում.
— Մենք վաղուց էինք ձեզ սպասում, նե՛րս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով:

24. — Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ գոնե քույրդ սովորում է մեր դպրոցում,— ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

25. — Տեսնում եմ,— անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,— խոսքներդ մեկ եք այրեց ու ինձ հալածում եք:

    Leave a comment