Մուշեղ Գալշոյան «Սպասում»

Պատմվածք

Պամվածքը Կոմիտասի մասին է։ Այստեղ Կոմիտասը պատահաբար դրամապանակ է գտնում և իր պարտքն է համարում այն վերադարձնել տիրոջը։ Կոմիտասը գիտեր, թե ինչ է նշանակում կորցնել վերջին գումարը։ Նա հիշեց իր կյանքը Բեռլինում, թե ինչպես պատահականության շնորհիվ կարողացավ գոյատևել այնտեղ։ Բայց խիղճն իրեն տանջում էր, քանի որ կարծում էր, որ հարյուր մարդուն զրկել է իր հաղթանակից։

Ամեն ինչ չի, որ մեզնից է կախված, բայց միևնույն է մենք դա մեր վրա ենք վերցնում։ Կոմիտասի համար կարևոր էր ազատվել իր հաղթանակից, որ խղճի զգացումը իրեն թողնի։ Կոմիտասն օգնեց կնոջը, բայց արդյո՞ք խիղճը չի տանջի նաև կնոջը, ով նույնպես պատահական էր ստացել իր՝ գոյատևելու հնարավորությունը։ Վերջում Կոմիտասը հրավիրում է կնոջը կիսել իր սերը և կիսել իր խիղճը։