Երկխոսություն թումանյանի հետ

Առաջադրանք

Կարդալ Հովհաննես Թումանյանի մասին հուշեր, հետաքրքիր տվյալներ, կազմել 10 հարցից բաղկացած հարցազրույց՝ պատասխանները գրելով առաջին դեմքով: Հարցազրույցը խորագրել «Երկխոսություն Թումանյանի հետ»: Օգտվել ստորև ներկայացված օրինակից:

Օրինակ

— Պարո՛ն Թումանյան, ինչպե՞ս եք ընտրել ձեր զավակների անունները:
— Ես իմ զավակների անունները հատուկ խնամքով եմ ընտրել: Օրինակ՝ Արեգ որդուս անունը դրել է Ղազարոս Աղայանը: Երբ իմացավ, թե զավակ եմ ունենալու, խնդրեց՝ աղջիկ լինելու դեպքում կոչեմ Արեգնազան, տղա լինելու դեպքում՝ Արեգ…

Հարցերի օրինակներ

— Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել, պարո՛ն Թումանյան:
— Ի՞նչ կպատմեք ձեր ծննդավայրի մասին:
— Ինչպիսի՞ն եք հիշում ձեր ծնողներին…

Օգտակար հղումներ

1. Հովհ. Թումանյան. կենսագրական
2. Թումանյանի հետ. հուշեր
3. Մի սիրո պատմություն
4. Toumanian.am

Երկխոսություն թումանյանի հետ

— Բարև Ձեզ, պարո՛ն Թումանյան:
— Բարև Ձեզ:
— Սկսենք մեր հարցազրույցը: Որտե՞ղ եք ծնվել և անցկացրել ձեր մանկությունը:
— Ես ծնվել եմ Դսեղ գյուղում, այնտեղ էլ անցկացրել իմ մանկությունը:
— Գիտեք, թե ի՞նչ է նշանակում «Դսեղ» բառը:
— Դա նշանակում է բնակավայրից առանձնացված տեղ: Ըստ ավանդազրույցների այդպես են կոչել գյուղը, որ այն տարբերվի ձորի գյուղերից:
— Իսկ ովքե՞ր են եղել ձեր ծնողները:
— Հայրս Տեր-Թադեոսն է, նա եկեղեցական էր: Մայրս Սոնան է, նա շատ բարի և հոգատար մարդ է եղել: Նա մեզ շատ հեքիաթներ ու պատմություններ է պատմել:
— «Մեզ» ասելով ի՞նչ նկատի ունեք:
— Նկատի ունեմ իմ քույրերին և եղբայրներին: Իմ ծնողները, բացի ինձանից, ունեցել են նաև յոթ զավակ:
— Շատ լավ, իսկ որտեղ եք սովորել, կրթություն ստացել:
— Ընդհանրապես, մարդը մինչև կյանքի վերջ սովորում է, բայց կրթվել եմ մի քանի տեղ: Սկզբում կրթություն եմ ստացել հորս և հորեղբորս կողմից: Հետո գնացել Սահակ վարժապետի դպրոց: Հետո տեղափոխվել եմ Վրաստանում գտնվող Ջալալօղի գյուղաքաղաքի Տիգրան Տեր-Դավթյանի երկսեռ դպրոց: Իսկ կրթվելուս վերջին տարիները անցկացրել եմ Ներսիսյան դպրոցում:
— Պարո՛ն Թումանյան, մի փոքր կպատմե՞ք ձեր կնոջ և երեխաների մասին:
— Իհարկե, կնոջս անունը Մարիամ էր, բայց երբ ամուսնացանք, դարձավ Օլգա: Մեր զավակները տասն էին՝ չորս տղա, վեց աղջիկ: Նրանց անուններն էին՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա և Թամար:
— Ասում են, որ ձեր զավակների անունները ընտրել եք հատուկ խնամքով, դա այդպե՞ս է:
— Այո, բոլորինն էլ հատուկ խնամքով եմ ընտրել: Շատերը վերցրել եմ վեպերից և պոեմներից:
— Ձեր կյանքի ընթացքում, որ տեղերում եք ապրել:
— Հիմա ասեմ, ապրել եմ Դսեղում, Թիֆլիսում և Երևանում: Կարծեմ այդ տեղերում իմ տուն-թանգարաններն են կառուցել:
— Այո, ճիշտ գիտեք: Շատ շնորհակալություն այս հարցազրույցի համար: Շնորհավոր ձեր գալիք 152 տարեդարձը: Դե ինչ, մինչ հանդիպում:
— Շատ շնորհակալություն, մինչ հանդիպում: