Բացատրում եմ «Թագավորն ու չարչին»

«Թագավորն ու չարչին» Հովհաննես Թումանյանի բալլադներից է: Այն գրվել է 1917 թվականին: Բալլադի հերոսները երկուսն են՝ չարչի-թագավորը և մի կին:

Շահ Աբաս արքան չարչու կերպարանգը ընդունած ուլունքներ և այլ բաներ է վաճառում: Նրան մոտեցավ հայ գաղթական մի կին և ասեղ խնդրեց: Շահի մասին խոսակցություն բացվեց: Կինը քննադատում էր Շահին, իսկ չարչին փորձում էր պաշտպանել: Կինը անկեղծ էր, քանի որ չգիտեր, որ չարչին հենց Շահն է: Վերջում չարչին իր շորերը դեն է գցում և հայտնվում է Շահը, որը հասկանում է իր սխալները և խոստանում է փոխվել:

Այս բալլադը ինձ հիշեցրեց «Կուզիկը Նոտր Դամից» մուլտփիլմը, որտեղ կային նման հերոսներ: Բալլադը կարճ է և շատ հեշտ ընթեռնելի: Բոլորին կառաջարկեմ ընթերցել:

Քիմիական տարրերի անվանումների առաջացում

Նախագիծ

Աշխարհագրական ծագում ունեցող տարր

87 Fr - Francium | Periodic table, Elements, ThoriumՖրանսիում (Fr)

Ֆրանսիումը քիմիական տարրերից մեկն է: Դրա նշանը Fr է, իսկ ատոմային թիվը պարբերական աղյուսակում 87-ն է: Տարրը դասվում է ալկալիական մետաղների խմբին: Շատ ռադիոակտիվ է և տրոհվում է աստատի, ռադոնի և ռադիումի:

Continue reading “Քիմիական տարրերի անվանումների առաջացում”

Գրավոր աշխատանք. Անկախ դերբայներ

1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

Continue reading “Գրավոր աշխատանք. Անկախ դերբայներ”