Աշխատանք «Մեղուն ու մարդը» տեքստի շուրջ

1. Կարդում ենք Ղազարոս Ազայանի «Մեղուն ու մարդը» ստեղծագործությունը:

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը.
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը ինձ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա՜, իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես. մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

2. Վերլուծում ենք ստեղծագործությունը: Ո՞րն էր առակի ասելիքը, եզրակացությունը:

Այս առակի ասելիքը այն է, որ պետք է հարգել քո շրջապատը, համեմատել այն հավասար ուժերի հետ:

3. Տեքստից դուրս ենք հանում գոյականներ, ածականներ, դերանուններ:

Գոյականներ
Ածականներ
Դերանուններ

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը.
Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
Ոչխարը:
Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը ինձ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
Շերամը ո՞րն է:
Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա՜, իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես. մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

4. Բնութագրում ենք դրանցից մի քանիսը:

Օրինակներ՝
Մեղուն՝ հասարակ գոյական, իրանիշ, եզակի թիվ, որոշյալ առում, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Իմաստուն՝ որակական ածական, դրական աստիճան

ԳոյականՏեսակներԹիվՀոլովՀոլովումԱռումՀոդ
շերամըիրանիշ, շնչավոր, հասարակ, նյութականեզակիուղղականորոշյալ
օգուտիրանիշ, անշունչ, հասարակ, վերացականեզակիհայցականանորոշչունի
տերևներովիրանիշ, անշունչ, հասարակ, նյութականհոգնակիգործիականչունիչունի
կերակուրըիրանիշ, անշունչ, հասարակ, նյութականեզակիուղղականորոշյալ
վարդենուիրանիշ, անշունչ, հասարակ, նյութականեզակիսեռական-ուչունիչունի
ԱծականՏեսակըՀամեմատության աստիճան
ամենից օգտակարըորակականգերադրական
իմաստունորակականդրական
քնքուշորակականդրական
շատակերորակականդրական
ուղիղորակականդրական
ԴերանունՏեսակ
իրանձնական
ո՞րնհարցական
այդցուցական
ոչ միժխտական
ձերանձնական

Կատակում են լոռեցիները

Image result for laughing

Երբ 1919 թ.-ին Լոռեցիների հայրենակցական միությունը Հովհաննես Թումանյանին հրավիրել էր նրա 50-ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է. «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»: Դուստրը՝ 12-ամյա Թամարը, արձագանքում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Continue reading “Կատակում են լոռեցիները”