Իլիաս Վենեզիս «Ճայերը»

Պատմվածք

Պատմվածքի գլխավոր հերոսը՝ ծերունի Դիմիտրիսը, կտրվել էր ամբողջ աշխարհից։ Նա ոչ ոքի հետ չէր շփվում, չէր ուզում շարունակել։

Առաջ նա գնում էր եկեղեցի՝ որդիների ու իր համար աղոթելու, բայց այլևս չէր կարող դա անել, քանի որ իր համար դժվար էր այդ ճանապարհը։ Միևնույն է նա աղոթում էր բաց երկնքի տակ։ Նա չէր կորցնում իր հույսը, չնայած՝ գիտեր, որ ոչինչ չի փոխվի։

Նա կորցրել էր իր որդիներին, բայց ձեռք էր բերել երկու ճայի։ Դրանք փոխարինում էին այն, ինչ ծերունին կորցրել էր։ Ճայերը մեծ բան արեցին ծերունու համար՝ վերադարձան։ Որդիները չվերադարձան, փողեցին ծերունուն մենակ, իսկ ճայերը ցույց տվեցին իրենց կապը ծերունու հետ։

Երբ եկան տղան և աղջիկը, նա զգաց իր ծերությունը, իր անկարողությունը, անհուսալիությունը։ Նրանք վատ լուր հայտնեցին, որը շատ մեծ հարված էր ծերունու համար։ Նա կորցրեց բոլոր իր «որդիներին» և կորցրեց իր հույսը։

Leave a comment