Կորագիծ շարժում, Հավասարաչափ շրջանագծային շարժում

1. Ինչպե՞ս է ուղղված ակնթարթային արագությունը կորագիծ շարժման ժամանակ:

Կորագիծ շարժման ժամանակ ակնթարթային արագությունը ուղղված է տվյալ կետում հետագծին տարված շոշափողի երկայնքով։

2. Ինչպե՞ս կարող է փոփոխվել արագությունն ուղղագիծ և կորագիծ շարժումների ժամանակ:

Ուղղաձիգ շարժման ժամանակ արագությունը կարող է փոխել իր թվային արժեքը։ Կորագիծ շարժման ժամանակ արագությունը փոխւմ է իր ուղղությունը և կարող է փոխել թվային արժեքը։

3. Ի՞նչ կապ գոյություն ունի կամայական կորագիծ և շրջանագծային շարժումների միջև:

Կամայական կորագիծ շարժման հետագիծ կարելի է ներկայացնել որպես փոքր շառավղով շրջանագծային շարջման հետագծի մի մաս։

4. Սահմանե՛ք հավասարաչափ շրջանագծային շարժումը:

Հավասարաչափ շրջանագծային շարժումը այն հավասարաչափ կորագիծ շարժումն է, որի հետագիծը շրջանագիծ է։ Հավասարաչափ շրջանագծային շարժումը ունի հաստատուն գծային և անկյունային արագություններ։

5. Սահմանե՛ք հավասարաչափ շրջանագծային շարժման պարբերությունը:

Պտտման պարբերությունը այն փոքրագույն ճամանակամիջոցն է, որի ընթացքում մարմնինը կատարում է մեկ ամբողջ պտույտ։

6. Սահմանե՛ք հավասարաչափ շրջանագծային շարժման հաճախությունը:

Պտտման հաճախությունը միավոր ժամանակում կատարած պտույտների քանակն է։

7. Գրել պտտման հաճախության և պարբերության կապն արտահայտող բանաձևը:

T = 1/n
n = 1/T

8. Ի՞նչ ուղղություն ունի հավասարաչափ շրջանագծային շարժում կատարող մարմնի արագացումը:

Արագացումը ուղղված է հետագծի շառավիղով դեպի կենտրոն։

9. Արտահայտել հավասարաչափ շրջանագծային շարժման կենտրոնաձիգ արագացումը պտտման պարբերությամբ:

a = 4π2r/T2

10. Արտահայտել հավասարաչափ շրջանագծային շարժման կենտրոնաձիգ արագացումը պտտման հաճախությամբ:

a = 4π2n2r

11. Ի՞նչ նմանություն և տարբերություն կա կորագիծ հավասարաչափ և ուղղագիծ հավասարաչափ շարժումների միջև:

Երկու դեպքում ունեն հաստատուն արագություն։ Տարբեր են հետագծերը և արագությունների ուղղություներն են։

12. Կարո՞ղ են արդյոք համընկնել արագության և արագացման ուղղությունները կորագիծ շարժման դեպքում:

Ոչ, քանի որ արագության և արագացման ուղղությունները ուղղահայաց են։

Leave a comment