Վանո Սիրադեղյանի հոդվածներ

«Ինձ մի ասեք՝ Պարոն»

Հեղինակը այս հոդվածում պատմում էր հարևան երկրների դիմելաձևի մասին ,դրա առաջացման մասին, ինչպես նաև ծաղրում էր հայկական դիմելաձևը: Հոդվածում անհնար է չնկատել հեղինակի բարկությունը: Հոդվածում նա անհնդատ մեղադրում է մարդկանց՝ ինչ-որ մեկին մեղադրում էր նրա համար, որ պարոն է ասում:

Հոդվածում երկու հակասող մտքեր կաին: Մեկում ասում, որ պարոնն իրենցից ինչ-որ մի մեծ բան չի ներկայացնում, իսկ մյուսում էլ սկսում է ծաղրել պարոն դիմողներին: Նա անհնդատ բողոքում էր, սակայն ոչ մի լուծում չէր առաջարկում… Այստեղ նա հայերին ծաղրում էր նաև նրա համար, որ շատ հաճախ օգտագործում են օտար ազգի դիմելաձևեր: Իմ կարծիքով օտար լեզուներով դիմալձևերը օգտագործելը չեմ համարում տգիտության նշան: Մենք հայերենում ունենք շատ գեղեցիկ դիմելաձևեր, օրինակ՝ տիարը, տիկը, պարոնը, օրիորդը և այլն:

«Հայ պատմիչներ, ջան պատմիչներ»
«Երկլեզու Հայաստան-անլեզու հայվան»

Այս անգամ ընթերցում եմ Սիրադեղյանի հոդվածներից: Երկրորդ տարին է՝ մասնակցում եմ նախագծի աշխատանքներին։ Անցյալ տարի Վանոյի գրելաոճը, բառապաշարը, արտահայտչամիջոցները ո՛չ հավանում էի, ո՛չ էլ ընդունում: Հիմա հասկանում եմ՝ տեղին է ասված ամեն բան։ Սիրադեղյանը 20-րդ դարավերջի  իրականության այն եզակի անհատականությունն է, որն իր մեջ միավորել է տաղանդավոր արձակագրին ու քաղաքագետին, քաղաքական հմուտ գործչին, փայլուն վերլուծաբանին ու հրապարակախոսին։ Զարմանում ես, թե ինչպես է գրել իր հոդվածները կամ ինչ-որ գրառումներ արել, որոնք նույնիսկ հիմա՝ այսքան  տարի անց, չեն կորցրել իրենց արդիականությունը և դժվար էլ կորցնեն։

 Սիրադեղյանի հոդվածներից որոշներին ծանոթ եմ դեռ անցյալ տարվանից։ Այսօր կխոսեմ 2 հոդվածի մասին՝ «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» և «Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան» հոդվածները Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» ժողովածուից են։ Երկու հոդվածներն էլ շարադրված են հրապարակախոսական ոճով, այսինքն՝ մ թե՛ գրական բառեր են օգտագործված, թե՛ խոսակցական, և թե՛ ժարգոն։ Այս  երկուսում էլ Սիրադեղյանն իր զայրույթն ու դժգոհությունն է արտահայտում իշխանությունների,  նաև հասարակության հանդեպ։ ։ Հոդվածները կարդալով հասկանում ես, թե ինչքան մեծ նողկանք, զզվանք և զայրույթ է այդ պահին զգացել. ցանկացած զգացմունք  յուրահատուկ ձևովէ ներկայացված  հոդվածներում։ Լինելով հրապարակախոս և քաղաքագետ՝ Սիրադեղյանը իր հոդվածներում և հարցազրույցներում  ներկայացնում էր հայ ազգի մշակութային խնդիրները, գրական հարցերը և մոռացված ավանդույթները, որոնք ամենից կարևորն են եղել իր համար իր համար։ Ցանկացած  խնդրի առկայության համար մեղադրում էր կառավարությանը։ Հայ ազգի  ցանկացած խնդրի ու հարցի մեջ գտնում էր պետության մեղքը։ «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» հոդվածում հիմնականում բողոքում է դարեր առաջ ներկայացված պատմությունից և իր ժամանակների իրականությունից։ Զարմանում է, թե դարեր առաջ ինչպես ենք այդքան հզոր հայրենիք ունեցել, իսկ  հիմա մեր հայրենիքը կործանման եզրին է կանգնած։ Նա գտնում , որ պատմությունն արձանագրողները գրել են այն, ինչ իրենց հրամայել են, ոչ թե այն, ինչ եղել է իրականում։

2 thoughts on “Վանո Սիրադեղյանի հոդվածներ”

Leave a comment