Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը

1996 թ.-ի նախագահական ընտրություններ ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք՝ Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունը ունեցան երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվեց 1996 թվականին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև էլ ընթանում էր սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվում Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկում է պաշտոնական արդյունքները` հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վ.Մանուկյանը։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է գալիս փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժում են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսնում մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ցրում են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստանում մոտ 60 հոգի: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։

Վանո Սիրադեղյանի ներկա օրերի մասին

Ցույցերից հետո երկրում հաստատվեց ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվեցին ժողովրդի ցույցերը։ Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հայտարարեց իր հայտնի ելույթներից մեկը.

Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 — 800 հոգի պտի սպանեինք։ Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք…(Վանո Սիրադեղյան)’


Հետընտրական լարված զարգացումների պայմաններում Լևոն Տեր–Պետրոսյանը ստիպված է լինում ազատել Վանո Սիրադեղյանին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից։

One thought on “Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը”

Leave a comment