Վանո Սիրադեղյան «Պարտուսի գերին»

Պատմվածք

Դպրոցը Հենդոյի համար մի տեղ էր, որտեղ նրա անում էր իր ամենաչսիրված բաները։ Դպրոցում նա չէր հետաքրքրվում ո՛չ չդասերով, ո՛չ դասարանցիներով, ո՛չ էլ ուսուցիչներով։ Բայց այդ չսիրված տեղում Հենդոյի դպրոցում պահող միակ խարիսխը աշխատանքի դասն էր։ Նա ամբողջովին տրվում էր այդ գործին։ Մի անգամ նրան զրկեցին այն ուրախությունից, որից նա կախվում էր․

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…
— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։
— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։
— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Նրան չէին գնահատում նույնիսկ իր աշխատելուց, իր ուժերը մատնելուց հետո։ Հնարավոր է, որ նա այդպիսի վերաբերմունքի արժանավաց այլ դասերին չմասնակցելու պատճառով։ Ամեն դեպքում՝ նրա խարիսխի պարանը կտրեցին։ Հիմա նրան ոչինչ չէր պահում։Նա կորղ էր ուղղակի գնալ, բայց նա որոշեց նախ զրկել իր աշխատանքներից մյուսներին․

ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային…

Հենդոն դռնից դուրս գալու փոխարեն պատուհանից դուրս թռավ։ Դրանով ուզում էր ցույց տալ իր առհամարական վերաբերմունքը, որ այստեղ էլ անելու բան չունի, որ այլևս չի մտնելու դասարան։ Իսկ մյուսները՝ պայուսակը Հենդոյին նետելով ցույց տվեցին, որ այլևս չեն սպասելու իրեն։

One thought on “Վանո Սիրադեղյան «Պարտուսի գերին»”

Leave a comment