Բայ

Գործողություն կամ եղելություն ցույց տվող բառը կոչվում է բայ:

Կան բայեր, որոնք հարց չեն ստանում, որովհետև ցույց են տալիս ոչ թե գործողություն, այլ ենթակայի վիճակ։ Դրանք են՝

    • եմ
    • կամ
    • գիտեմ
    • ունեմ
    • արժեմ

Ես մարդ եմ, կամ, գիտեմ խոսել, ունեմ արժանապատվություն, որ աշխարհ արժե։

Բայը ունի քերականական հատկանիշներ՝

    • դեմք (առաջին, երկրորդ, երրորդ)
    • թիվ (եզակի, հոգնակի)
    • ժամանակ (ներկա, անցյալ, ապառնի)
    • եղանակ (սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական)
    • սեռ (ներգործական, կրավորական, չեզոք)

Բայը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր։ Եթե անորոշ դերբայի -ել, -ալ վերջավորություններից առաջ բայածանց չկա, ապա բայը կազմությամբ պարզ է։ Եթե անորոշ դերբայի -ել, -ալ վերջավորություններից առաջ բայածանց կա, ապա բայը կազմությամբ ածանցավոր է։ Բայածանցները լինում են՝

    • սոսկածանցավոր (ան, են, ն, չ)
    • պատճառական (ացն, եցն, ցն)
    • բազմապատկական (ատ, ոտ, կոտ, տ)
    • կրավորական (վ)

Անցյալ ժամանկաձևերում սոսկածանցները ենթարկվում են փոփոխության. ն, չ սոսկածանցները դուրս են ընկնում, իսկ ան, են սոսկածանցները դառնում են եց, աց։

Leave a comment