Ես սեբաստացի եմ…

Ես ինձ համարում եմ սեբաստացի։ Ես սեբաստացի եմ ոչ թե նրա համար, որ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, և ոչ նրա համար, որ ինը տարի այստեղ եմ։ Ես սեբաստացի եմ, քանի որ ամբողջ սրտով սիրում եմ իմ դպրոցը։ Այն իմ կյանքի ամենահարազատ վայրերից է։ Այստեղ ես մտա հասարակության մեջ և ձեռք բերեցի ընկերներ։ Հիմա ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց այս դպրոցի, առանց այն գիտելիքների և միջոցների, որ այն ինձ տվել է։ Դպրոցը շատ բաներում է ինձ օգնել։ Դպրոցում ես ազատ եմ։ Իհարկե, մեր դպրոցը ունի շատ ու շատ թերություններ, որոնք ես տեսնում եմ՝ այստեղ սովորելով։ Բայց այդ թերությունները դպրոցը դարձնում են հենց այն՝ ինձ հարազատ վայրը։