Քիմիական ռեակցիաների տեսակները

Բնության մեջ ցանկացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Երևույթները լինում են ֆիզիզկական, քիմիական, ֆիզիկաքիմիական։

Քիմիական ռեակցիաներ են՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, ջերմանջատիչ, ջերմակլանիչ, օքսիդավերականգնման (վերօքս), կատալիտիկ։

Միացման են են այն ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է մեկ նոր բարդ նյութ։ Միացման ռեակցիաների օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացում
Fe + S FeS

Քայքայման են այն ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի նյութեր։ Քայքայման ռեակցիաների օրինակ է՝
Ջրի քայքայում
2H2O 2H2 + O2

Տեղակալման են պարզ և բարդ նյութերի միջև կատարվող ռեակցիաները, որոնց ընթացքում պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները։ Տեղակալման ռեակցիաների օրինակ է՝
Ցինկի և աղաթթվի փոխազդեցություն
Zn + 2HCl = H2+ ZnCl2

Փոխանակման են բարդ նյութերի միջև կատարվող ռեակցիաները, որոնց ընթացքում նյութը փոխանակվում են բաղադրիչ մասերով։ Փոխանակման ռեակցիաների օրինակ է՝
NaOH + HCl ⟶ NaCl + H2O

Leave a comment