Դերանուններ

Դերանուն են կոչվում այն բառերը, որոնք փոխարինում են գոյականին, ածականին, թվականին՝ առանց դրանք անվանելու։

Օրինակներ.
Աշոտը չէր եկել դպրոց։ Նա չէր եկել դպրոց։
Արմինեն գեղեցիկ աչքեր ունի։ Այդպիսի աչքեր ունի նաև Անին։
Երկու անգամ այս դասը բացատրել եմ։ Այդքան բացատրելուց հետո բոլորը հասկացել էին։

Հայերենն ունի ուք տեսակի դերանուն՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ և ժխտական։

Դերանունները ունեն դեք և թիվ։ Դերանունների մի մասը կարող է հոլովվել, մյուս մասը՝ ոչ։ Դերանունների մի մասը հոլովվում է գոյականաբար՝ նույնարմատ հոլովում (օրինակ՝ որտեղ – որտեղի, որտեղին, որտեղից, որտեղով), իսկ մյուս մասը՝ տարարմատ հոլովում. դերանունը փոխում է արմատը սեռական հոլովից սկսած (ես – իմ – ինձ, դու – քո – քեզ)։

Անձնական դերանուններ՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք
Ցուցական դերանուններ՝
սա, դա, նա, սույն, նույն, միևնույն

այսայդայննույն
այստեղայդտեղայնտեղնույնտեղ
այսչափայդչափայնչափնույնչափ
այսքանայսքանայնքաննույնքան
այսպեսայդպեսայնպեսնույնպես

Leave a comment