Որոշիչ

Որոշչի մասին

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

ա) Հեռագիրը՝ ընկերոջս գրած (ո՞ր), բերել էին գիշերը:
բ) Ծաղիկը՝ անուշ բուրմունքով (ինչպիսի՞), դաշտում կարծես միակն էր:
գ) Աշունը շուկան լցրել է մրգերով՝ գյուղացիների հավաքած (ինչպիսի՞):
դ) Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ անդադար ինձ նայող (ինչպիսի՞):
ե) Մի ժպիտ՝ հիասքանչ և քնքուշ (ինչպիսի՞), թառել էր դեմքին:

2. Կետադրի՛ր:

ա) Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
բ) Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
գ) Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
դ) Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:

Leave a comment