Մեր ընտանիքի ամանորյա ավանդույթները

Շուտով կգա Ամանորը, մենք կճանապարհենք 2021 թվականին և կդիմավորենք 2022-ին։ Իմ ընտանիքը չունի հատուկ ամանորյա ավանդույթներ։ Տոնածառը զարդարում ենք ապակե, փայտե և թղթե գեղեցիկ խաղալիքներով։ Մեր ամանորյա ուտեստների ցանկը զանազան է, բայց ամեն տարի մեր սեղանին նույն ուտեստներն են։

Մենք սիրում ենք տոները նշել հարազատ վայրում, այդ պատճառով Ամանորը միշտ նշում ենք տանը։ Բայց Ամանորից մի քանի օր հետո մեր մեծ ընտանիքով և բարեկամներով հավաքվում ենք մեր ընտանիքի ամենամեծ անդամների՝ մայրիկիս տատիկի և պապիկի տանը։ Մենք մի անգամ էլ ենք նշում Ամանորը, բայց այս անգավ բոլորով միասին։

Ստեղծագործությունների ընթերցանություն և թարգմանություն

Մարիամի բառապաշարը արագ զարգանում էր։ Մենք որոշեցինք, որ նրա հետ պետք է կարդալ հայկական փոքր ստեղծագործություններ։ Ես ստեղծագործություններ էի փնտրում 2-3-րդ դասարանի սովորողերի համար։ Ես գտա Մարիամի դասագրքի միջի ստեղծագործությունները։ Սկսեցինք Համո Սահյանի «Տերևը» և Նիկոլայ Շահնազարյանի «Տերևաթափ» բանաստեղծություններից։ Ես ուղղարկեցի Մարիամին բանաստեղծություններն ու այնտեղի անծանոթ բառերը։ Նա տանը կարդում էր և մենք միասին քննարկում էին։ Դա անելուց հետո կատարում էինք դասագրքի առաջադրանքները՝ ստեղծագործության վերաբերյալ։