Թվաբանական պրոգրեսիա. 06.03.2023

346.

an = {2, 7, 12, 22, 27, …}
ա) a2 – a1 = 7 – 2 = 5
a3 – a2 = 12 – 7 = 5
a4 – a3 = 22 – 12 = 10
a5 – a4 = 27 – 22 = 5
բ) Ոչ, քանի որ այս հաջորդականության անդամների տարբերությունները նույնը չեն։

Continue reading “Թվաբանական պրոգրեսիա. 06.03.2023”

Հուշեր Չարենցի մասին

Արփենիկ Չարենցը՝ Եղիշե Չարենցի դուստրը, գրել է «Հուշեր Հայրիկիս մասին»: Այդ հուշերում Արփենիկը պատմում է տարբեր պատմություններ իր հոր՝ Եղիշե Չարենցի մասին: Իր հիշողությունները մինչև հինգ տարեկանն են, որովհետև հորը տեսել է մինչև այդ տարիքը:

Հուշերը հինգ պատմություններից են կազմված՝ «Ես ծնվեցի», «Մեր բնակարանը», «Տոնածառ», «Սեղանի շարժվող մի կարճ ոտքի տակ», «Դուռը չբացվեց»:

Չարենցը Արփենիկին անվանում է Բոժիկ՝ Աստվածիկ: Հուշերի մեջ նկարագրվում է իրենց բնակարանը, հոր աշխատասենյակը, իրենց ավանդույթները և այլն

Հալոգեններ

1. Ինչո՞ւ են 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», ո՞ր տարրերն են դրանք, բնութագրեք այդ տարրերը:

Հալոգեններ են կոչվում պարբերական համակարգի VII խմբի գլխավոր ենթախմբի տարրերը։ Դրանք են՝ ֆտորը (F), քլորը (Cl), բրոմը (Br), յոդը (I) և աստատը (At)։ Դրանք ստացել են հալոգեն (հուն․՝ halos՝ աղ և genos՝ ծնող) անվանումը, քանի որ մետաղների հետ միանալիս առաջացնում են աղ։ Հալոգենները բնության մեջ հանդիպում են միայն միացությունների ձևով։ Աստատը ստացվել է արհեստական եղանակով և բնության մեջ չի հանդիպում։

Continue reading “Հալոգեններ”