Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին

Հոդված 16

Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ նա գտնվելիս լինի, ունի իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք:

Ըստ 16-րդ հոդվածի՝ ցանկացած մարդ ունի իրավասուբյեկտության ճանաչման իրավունք, նշանակություն չունի, թե որտեղ է նա գտնվում։

Continue reading “Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները”

Ապակու արդյունաբերությունը Հայաստանում

Ապակու արդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերության ենթաճյուղերից է։ Ապակու արտադրության համար հարկավոր է ավազ։ Ավազը շատ հեշտ է արդյունահանել։ Հայաստանում ավազի հանքեր կան բոլոր մարզերում, նույնիսկ Երևանում։

Այս ճյուղի հիմնական արտադրանք են՝ ապակե սպասքը, ջահերը, կենցաղային օգտագործման այլ իրերը։

Ապակու արդյունաբերության առաջին խոշոր գործարանը կառուցվել է Երևանում 1936 թվականին։ Այն գործում է մինչ այսօր և արտադրում է տարաներ, շշեր և շինարարական, տեխնիկական, օրգանական ապակի։ 1947 թ.-ին Երևանում կառուցվել է հախճենապակու գործարան, որը արտադրում է ամանեղեն, դեկորատիվ իրեր և հուշանվերներ։ Ապակու գործարաններ կան նաև Արագածում և Աբովյանում։ Արտաշատում կա ճենապակու, իսկ Բյուեղավանում՝ բյուեղապակու գործարաններ։ Հայաստանում կա նաև ապակե թելերի գործարան, որը գտնվում է Սևանում և իր արտադրությամբ օգնում է մեքենաշինական և քիմիական արդյունաբերությանը։

Continue reading “Ապակու արդյունաբերությունը Հայաստանում”