Չարենցը՝ քաղաքում

Եղիշե Չարենցի կիսանդրի (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Եղիշե Չարենցը հայ մեծ պոետներից է եղել։ Երևանում շատ բաներ են նվիրված Չարենցին։ Երևանում կա Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը, 1951 թվականին։ 1957 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Եղիշե Չարենցի կիսանդրին։ Այն բրոնզից քանդակագործել է Ղուկաս Չուբարյանը։

Եղիշե Չարենցի հուշարձանը Երևանում — Մելոյան Լուիզա

Երևանում կա նաև Եղիշե Չարենցի հուշարձան, որը հիմնադրվել է 1985 թ.-ին և գտնվում է Օղակաձև զբոսայգում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 18,5 մետր է։ Հուշարձանի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է, իսկ քանդակագործը՝ Նիկողայոս Նիկողոսյանը։

Հուշարձանի մի կողմից ձգվում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած 40 տարիները, մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյուն, որի վրա փորագրված են Չարենցի «Անկումների արսափից» բանաստեղծության մի տող. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»։

Տիգրան Մեծի տերություն

1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ մ․թ․ա․ 93-87 թթ․ նվաճումների ժամանակագրությունը:

Մ․թ․ա 94 թ․ Տիգրան Մեծը դաշինք է կնքում Միհրդատ Պոնտացու հետ։ Մ․թ․ա 93 թ․ Մեծ Հայքն ու Պանտոսը գրավում են Կապադովկիան։ Ըստ պայմանավորվածության Կապադովկիայի տարածքը հասնում է Պանոսին, իսկ ամբողջ շարժական գույքն ու գերիները՝ Մեծ Հայքին։ Մ․թ․ա․ 87 թ․ Տիգրան մեծը արշավեց Պարթևստանի վրա և, հաղթահարելով պարթևական զորքը, հասավ մայրաքաղաք Էքբատան։ Պարթևները ընդունեցին Տիգրան Մեծի իշխանությունը, նրան հանձնեցին «Արքայից արքա» կոչումը և վերադարձրեցին գրաված տարածքները։

Continue reading “Տիգրան Մեծի տերություն”