Նախակորիզավոր և կորիզավոր բջիջների կառուցվածք

Բջջիջը բաղկացած է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և ժատանգականության նյութից։ Բջջում կան տարբեր կառույցներ, որոնք կատարում են այս կամ այն ֆունկցիան։ Դրանք կոչվում են օրգանոիդներ կամ օրգանելներ։ Բջիջները իրարից տարբերվում օրգանոիդներով։

Կենդանի օրգանիզմները, ըստ բջջի կառուցվածքի՝ լինում են կա՛մ նզխակորիզավոր (պրոկարիոտներ), կա՛մ կորիզավոր (էուկարիոտներ)։ Պրոկարիտենրի բջջի կառուցվածքը պարզ է։ Դրանում չկա ձևավորված բջջակորիզ և շատ օրգանոիդներ։ Պրոկարիտենր են բակտերիաների մեծ մասն ու կապտականաչ ջրիմուռերը։ Էուկարիոտների կառուցվածքը ավելի բարդ է։ Այն ունի ձևավորված բջջակորիզ և շատ օրգանոիդներ։ Էուկարիոտներ են յուս բոլոր կենդանի օրգանիզմները։

Պրոտարիտիկ բջջի բջջաթաղանթը կազմավորվում է բջջապատից ու պլազմային թաղանթից։ Բջջապատը որոշում է բջջի ձևը։ Բջջապատն ու պլազմային թաղանթը կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ՝ պաշտպանիչ։ Պրոտարիտիկ ջջում ժառանգական տեղեկատվությունն ամփոփված է ԴՆԹ-ի օղակաձև մոլեկուլում, որը գտնվում է ցիտոպլազմայում։

Էուկարիտիկ բջիջների օրգանոիդներից են էնդոպլազմային ցանցը, Գոլջիի ապարատը, մոտոքոնդրիումները և այլն։ Բարձրակարգ բույսերի բջիջներում բացակայում է բջջային կենտրոնը։ Սնկերի բջիջներում բջջապատը կազմված է ճարպանման նյութից՝ խիտինից։ Կենդանական բջիջներում չկա բջջապատ, կամ այն թույլ է արտահայտված։ Էուկարիտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, օրինակ՝ պահեստային ածխաջրերի կազմով։

Leave a comment