Հանդիպում վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ

Մարտի 16-ին Հասարակական ստուգատեսի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում վրացագետ և «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Ավագ և Միջին դպրոցների վրացերենի ընտրությամբ գործունեության սովորողները և ոչ միայն: Քննարկման թեման էր տարածաշրջանային խնդիրներն ու հայ-վրացական հարաբերությունները:

Սկզբում խոսեցինք հայ-վրացական հարաբերություններից: պարոն Մելիքյանը ասավ, որ երկրնեի միջև հարաբերությունները լինում են երեք ձևի՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար: Առաջին երկուսը հիմա կարգավորված են հայ-վրացական հարաբերություններում և պետք է ուշադրություն դարձնել հումանիտար հարաբերություններին, քանի որ դրանք նույնպես կարևոր են: Ապա քննարկեցինք նաև ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ազդեցությունը Հայաստանի ու Վրաստանի վրա: Պարոն Մելիքյանի կարծիքով այդ կոնֆլիկտը մեծ ազդեցություն չի թողնի մեր վրա:

Հանդիպման նկարներն ու ուղիղ եթերը՝ այստեղ:

Leave a comment