Նվեր կրթահամալիրին․ Իմ խնդրագիրքը

Նախագիծը

I. Օգտվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի աշակերտների հաշվարկման մատյաններից, հաշվեք, թե աշակերտներից քանի տոկոսն է սովորում առկա, քանի տոկոսը՝ հեռավար:

Continue reading “Նվեր կրթահամալիրին․ Իմ խնդրագիրքը”

Պապ թագավոր և նրա կառավարումը

1. Ո՞ւմ որդին էր Պապ թագավոը, ե՞րբ է նա կառավարել:

Պապը Արշակ II-ի և Փառանձեմի որդին է: Նա կառավարել է 370-374 թթ.:

2. Ի՞նչ նորամուծություններ արեց նա: Այդ նորամուծությունների ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա:

Պապ թագավորի շնորհիվ երկրի ավերված բնակավայրերը վերաշինվում են, եկեղեցիները նորոգվում են, տնտեսությունը զարգանում է և այլն: Նա շատ բան է արել Հայաստանի հզորացման համար:

3. Ներկայացրեք Ձիրավի ճակատամարտը, ընթացքը և հետևանքները:

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունենում 371 թվականին, Ձիրավի դաշտում: Այն գտնվում էր Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում: Այնտեղ Պապ թագավորի հրամանով այնտեղ շարվել էր 90-հազարանոց զորքը: Այն ղեկավարում էր Մուշեղ սպարապետը, իսկ Պապն թագավորը ու Ներսերս կաթողիկոսը Նպատ լեռից հետևում էին ճակատամարտին: Հայոց զորքը հարցակվում է պարսիկների վրա, ջախջախեց հակառակորդի զորքը:

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր: Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում: Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը:

Արահետն օձապտույտ ոլորվում Էր: Ինչքան հեռանում Էինք գյուղից, այնքան ավելի խտանում Էր անտառը, հանդիպում Էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար Էին խառնվել և կախվել արահետի վրա: Հաճախ Էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը, և փշերը չծակծկեին:

Continue reading “Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»”