Հնգօրյա ճամբար Լագոդեխիում

Ճամփորդության բոլոր նկարները՝ այստեղ։

Օր առաջին

Հոկտեմբեր 25-ին մեր դպրոցի վրացախոսների և հասարակագետների խմբերը ուղղևորվեց Վրաստանի Կախեթի շրջանի Լագոդեխի քաղաք՝ «Հերեթի» պարի պատանեկան դպրոցի հիմնադիր Կախա Կոբախիձեյի հրավերով։ Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, փոքրիկ ժամերգություն արեցինք ու դպրոցի ավտոբուսով ճանապարհ ընկանք։

Ճանապարհին կանգ առանք Թբիլիսիում։ Այնտեղ տեսանք Սայաթ-Նովայի հուշաջանը, ապա մտանք հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել էր XIII դարում։ Եկեղեցում մի քանի շարական երգեցինք, իսկ քահանան պատմեց մեզ եկեղեցու պատմությունը։ Եկեղեցին ներսից նման չէր հայկականներին, պատերը ամբողջությամբ պատված էին որմնանկերներով, որոնք ԽՍՀՄ-ի ժամանակ ծածկված են եղել։

Մի քիչ Թբիլիսիում քայլելուց հետո շարունակեցինք ճանապարհը։ Մի քանի փոքր կանգառ էլ արեցին։ Ճանապարհին անցանք Վրաստանի «սիրո քաղաք» Սիղնաղիով։ Բայց քաղաքը պատրաստվում ենք ուսումնասիրել մի ուրիշ օր։

Օր երկրորդ

Երկրորդ օրը Լագոդեխիում սկսվեց ուսումնական մարզանքով և ընդհանուր պարապմունքով։ Դրա ընթացքում դհոլի նվագակցությամբ երգեցինք ու պարեցինք հայկական պարերգեր։

Նախաճաշից հետո քայլեցինք դեպի Լագոդեխիի արգելոց։ Ճանապարհին կանգնեցինք Լագոդեխյան գետակի մոտ և տեսանք ձնհալի հետևանքով առաջացած քարերով լի ճանապարհ։ Արգելոցը շատ գեղեցիկ էր։ Այնտեղի թանգարանում մեզ պատմեցին Լագոդեխիի կենդանական ու բուսական աշխարհի մասին։ Մի քիչ մնացինք այնտեղ, ապա վերադարձանք հյուրատուն։

Ճաշից հետո մեզ մոտ եկան «Հերեթի» պատանեկան անսամբլի մի քանի աշակերտ։ Նրանք մեզ ուղղորդեցին քաղաքի հրապրակ։ Իսկ մեր ուսուցիչները գնացին Լագոդեխիի մի ընտանիքից քաղաքի ավանդույթների մասին հարցազրույց վերցնելու։ Մենք զբոսնեցինք քաղաքով, նստեցինք հրապարակում, շփվեցինք վրաց ընկերների հետ։ Հյուրատուն գալուց հետո նրանց հետ մի քանի խաղ խաղացինք, նրանք ցույց տվեցին իրենց վերջին համերգի տեսանյութը։

Օր երրորդ

Առավոտյան ընդհանուր պարապմունքից ու նախաճաշից հետո մենք սկսեցինք խաղողաքաղքի ծես։ Տան այգում խաղողի, արքայանարնջի ու կիվիի շատ ծառեր կային։ Տղաները շատ խաղող հավաքեցին, ապա խաղողը քամիչով անցկացրեցինք։ Մի քանի երգ էլ երգեցինք գինու մասին։

Երեկոյան գնացինք «Հերեթի» պատանեկան անսաբլի պարասրահ։ Այնտեղ էր նաև ԼԱգոդեխիի քաղաքապետը։ Սկզբում մենք դիտեցինք անսամբլի կատարած մի քանի վրացական պար, ապա իրենց սովորացրեցինք ու միասին պարեցինք հայկական պարեր ու պարերգեր։ Մեզ համար պատրաստել էին փոքրիկ վրացական սեղան, որից միասին օգտվեցինք։ Ապա մենք տարբեր երաժշտություն միացրեցինք, պարեցինք ու շփվեցինք իրար հետ։

Օր չորրորդ

Օրը սկսեց պատրաստումներով, քանի որ մենք պետք է գնայինք Վարդիսուբանիի համար 3 միջնակարգ դպրոց։ Նախաճաշից միանգամից հետո գնացինք այնտեղ։

Մեզ շատ ջերմ դիմավորեցին սովորողները, ուսուցիչները, դպրոցի տնօրենն ու քաղաքապետը։ Դպրոցի դիմաց մենք մի քանի պարերգ կատարեցինք դպրոցի սովորողների և ուսուցիչների համար։ Ապա շրջեցինք դպրոցով, մտանք մի քանի դասարան, որտեղ լսեցինք սովորողների մի քանի կատարում և ինքներս երգեցինք դհոլի նվագակցությամբ։

Քիմիայի դասարանում մեզ մի փոքրիկ փորձ ցույց տվեցին, որից հետո մենք գնացինք մեծ լսարան։ Այնտեղ դպրոցի տնօրենը մեր դպրոցին նվիրեց մի քանի խորհրդանշային իր։ Մենք նույնպես իրենց նվերներ տվեցինք։ Դրանցից մեկը մեր գինու դպրոցում պատրաստած գինին էր։ Մեզ հյուրասիություն արեցին, որից հետո բոլորով իջանք դպրոցի բակ։

Բակում մեզ ցույց տվեցին, թե ինչպես պատրաստել վրացական չուրչխելան։ Ամեն մեկս մոտեցավ և ինքնուրույն պարտաստեց չուրչխելա, որը իր հետ տարավ տուն։ Դրանից հետո, դպրոցի սովորողները նվագեցին ու երգեցին մի քանի երգ, և մենք սովորացրեցինք իրենց հայկական պարեր։

Իսկ երեկոյան մեզ մոտ եկան «Հերեթի» անսաբլի մի քանի սովորող, որոնց հետ մենք արդեն ընկերացել էինք։ Նրանց հետ մի փոքր զբոսնեցինք, ապա վերադարձանք։ Միասին խաղեր խաղացինք։ Այդ ընթացքում ուսուցիչները խորոված էին պատրաստում, որպես հրաժեշտի ընթրիք։

Օր հինգերորդ

Հինգերորդ ու վերջին օրը Լագոդեխիում սկսեց վաղ առավոտյան պատրաստություններից։ Մենք հավագեցինք բոլոր իրերը, նախաճաշեցինք ու ճանապարհ ընկանք։ Առաջի  կանգառը արեցինք Սիղնաղի քաղաքում։ Այն շատ գեղեցիկ էր իր հնաոճ շենքերով ու բնությամբ։

Մեր երկրորդ կանգառը Թբիլիսիում էր։ Այնտեղ մենք կանգնեցինք առևտրի կենտրոնում՝ հանգստի։ Մեկ ժամ հետո բոլորով հավաքվեցինք ու շարունակեցինք ճանապարհը։ Ճանապարհին մտանք ևս մի քանի փոքրիկ կրպակ։ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ հասանք երեկոյան, որետղից էլ գնացինք տուն։

Իմ կարծիքով այս ճամփորդությանը մենք կատարեցինք մեր բոլոր պահանջները, ձեռք բերեցինք նոր ընկերներ ու շատ բան սովորեցինք։