«Гарри Поттер и Тайная комната»

Dzhoan_Rouling__Garri_Potter_i_Tajnaya_komnata

Հունվարի սկզբին ես, մայրիկս, քեռիս կիսովի կարդացել էինք «Гарри Поттер и философский камень» գիրքը, իսկ հիմա ես ու մայրիկս կարդացինք և վերջացրինք «Гарри Поттер и Тайная комната» («Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը», «Harry Potter and the Chamber of Secrets») գիրքը: Ինչպես հասկացաք նրանք ռուսերեն են: Քանի որ ինձ շատ դուր եկավ «Гарри Поттер и философский камень» գիրքը, ես մեծ հաճույքով լսում ու կարդում էի հաջորդը: Հարրի Փոթերն ունի ֆիլմեր, բայց գրքերը շա՜տ ավելի մանրամասն են, քան ֆիլմերը: Գրքի ամեն հերոս շատ գլխավոր դեր ունի: «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքում հերոսները ավելի մեծ էին, քան «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի մեջ, քանի որ մի տարի անցել էր: «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքի մեջ կային նոր էակներ՝ Դոբբին, Էլֆփերիներ, Արագոգը: Դոբբին միշտ ուզում էր լավ բան անել, բայց դրա փոխարեն նա միշտ վատություն էր անում: Կար մի ինքնասիրահար, մեծամիտ, եսասեր, գլուխգովան դասատու, որը միշտ Հարրիին նյարդայնացնում էր, վատ իրավիճակի մեջ էր գցում: Գրքի մեջ կային շատ ծիծաղելի մասեր: Ինձ շա՜տ դուր եկավ գիրքը: