Մեսրոպ Մաշտոց. առաջադրանք

0822Mashdots

Կարդա և սովորիր Մեսրոպ Մաշտոցի մասին: Ստուգիր  ինքդ քեզ. թեստ՝ Մեսրոպ Մաշտոց:

Լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, Եդեսիա քաղաքներում: 405-406 թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել հայրենիք: