«Տատ» բառը հայերենում

Գոյական
1. Հոր կամ մոր մայրը
2. Թոռներ ունեցող կին
3. Պապիկի կին
4. Պառավ կին, մեծահասակ՝ ծեր կին (խոս․)
5. Մեծահասակ կնոջը դիմելու հարգական ձև
6. Վիրավորանք
7. Տատմեր, մանկաբարձուհի

Հոմանիշներ
Տատիկ, մեծ մայր հանք, հանիկ, հան, մամե, մամի, նան, նանե, նանի, մարե, ջոջիկ, ջոջո, մայրմամ, մայրատատ, տատմեր:

Ասույթներ
Տատիկները միշտ ժամանակ ունեն, երբ բոլորը շատ զբաղված են: (անհայտ)
Տունը տատիկի կարիք ունի: (Լուիզա Մեյ Օլքոթ, ամերիկացի հեղինակ)
Տատիկը մի փոքր ծնող է, մի քիչ ուսուցիչ եւ մի քիչ լավ ընկեր: (անհայտ)

Մոր կերպարը հոգեբանության մեջ

Ընտանիքը կախված է թե՛ հորից, թե՛ մորից: Հայրը խորհրդանշում է ուժ, վստահություն ու կայունություն, իսկ մայրը՝ քնքշություն, սեր, հոգատարություն ու բարություն: Մոր կերպարը շատ կարևոր է ոչ միայն գրականության կամ արվեստի մեջ, այլև կյանքում:

Յուրաքանչյուր մշակույթում կան մայրության դաստիարակության յուրահատուկ միջոցներ: Մոր դերը մեծ նշանակություն ունի երեխայի անձի ձևավորման և զարգացման գործընթացում: Այդ պատճառով մանկան հոգեբանության մեջ մայրությունը ուսումնասիրվում է մայր-երեխա հարաբերությունների համատեքստում:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Շատ հոգեբաներ քննարկում են «մայր» և «մայրություն» հասկացությունները: Ոմանք ասում են, որ կա մայրական բնազդ, ոմանք էլ՝ թե չկա: Մայրությունն ու մայրական բնազդը բնածի՞ն է, թե՞ ձեռքբերովի: Այս հարցի շուրջ նույնպես բանավիճել են շատ հոգեբաններ:

Հոգեբան Ջորջ Միդը ասում է, որ երեխայի նկատմամբ մայրական հոգատարությունը և կապվածությունը ունեն շատ խորը արմատներ և դրանց ճնշելը դժվար է, այսինքն՝ այրական բնազդը բնածին է: Իսկ Էլիզաբեթ Բադինտերը պնդում է, որ մայրական բնազդը ձեռքբերովի է, քանի որ իր ուսումնասիրությունների ընթացքում մոր համար ոչ մի ընդհանուր վարքագիծ չի գնտվել:

Հիմնական աղբյուր

Առածներ և ասացվածքներ մոր մասին

    • Աշխարհում ամեն բան կճարվի՝ հորից ու մորից բացի:
    • Տղայի (երեխայի) մայրը որ խորթ եղավ, հայրն էլ կխորթանա:
    • Հերը՝ հարևան, մերը՝ բարեկամ։
    • Մայրը՝ հաց, տղան՝ լաց:
    • Տղայի լավը հորից-մորից կլինի:
    • Մոր գովածից թող ու փախի՛ր, դրկիցի գովածին առ ու փախի՛ր:
    • Հայրը՝ գոռոզ, մայրը՝ խոնարհ, որդին՝ գիժ:
    • Մոր՝ բախտ, աղջկա՝ թաղտ: Մոր՝ թաղտ, աղջկա՝ բախտ:
    • Մորը որդին շալակելով Երուսաղեմ չի տանի:
    • Ճուտը մոր թևերի տակին կմեծանա:
    • Մոր մեկ օրնանքը յոթ վարդապետի անեծք կքանդի:
    • Մոր անունը աղջկա օժիտն է:

Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Աղբյուր՝ «Առածների ժողովածու․ Հայկական առածներ և ասացվածքներ»