Մաթեմատիկայի հաշվետվություն (առաջին ուսումնական շրջան)

Անցավ այս ուսումնական տարվա առաջին շրջանը: Այն սկիզբ էր մեր ուսմանը 9-րդ դասարանում և Ավագ դպրոցում։ Այս շրջանը տևել էր չորս ամիս՝ սեպտեմբերից դեկտեմբեր։ Այդ ընթացքում մենք հասցրել ենք շատ բաներ անել հանրահաշվի և երկրաչափության դասերին։

Տարին սկեցինք մեր անցածները կրկնելով, ապա անցանք նոր դասեր։ Շաբաթական մի դաս տրամադրում էինք թեստային առաջադրանքներ ու խդիրներ լուծելուն։ Նաև մենք լուծում ենք տրամաբանական խնդիրներ և խաղում մաթեմատիկական խաղեր։

Հանրահաշվի և երկրաչափության դասերին կատարած բոլոր առաջադրանքները տեղադրված են իմ բլոգի Հանրահաշիվ, Երկրաչափություն բաժիններում, իսկ տրամաբանական խնդիրները՝ Մաթեմատիկա առանց բանաձևերի բաժնում։