Նատալյա Աբրամցևա «Ամենակարևոր փաթիլը»

Աղբյուրը

Եկավ նախաամանորյա երեկոն։ Ամբողջ ընտանիքը՝ մայրիկը, հայրիկը, դուստրը և տատիկը, սկսեցին տոնածառը զարդարել։ Հիանալի՜ զբաղմունք է դա։ Ուրա՜խ։ Միայն թե տատիկը դորս է նայում պատուհանից, որի ետևում պտտվում են գեղեցիկ, բայց միայնակ փաթիլները, և օրորում է գլուխը։

— Չկա բուք, Նոր տարուն ուրախություն էլ չի լինի, — կրկնում էր տատիկը հին առածը։

Իսկ տոնածառը դառնում էր ավելի գեղեցիկ, փայլում են նրա վրա սառցալուլաները, գույնզգույն ուլունքերը, դեղին, կարմիր, կանաչ գնդերով։ Միայն թե մի գնդիկը արդեն հինգ անգամ ընկել է տոնածառից։ Եվ եթե կատուն չլիներ, մոռացա ասել, որ ծառի տակ կատուն էր նստած, այն վաղուց կկորտրվեր։ Իսկ կատուն ամեն անգամ թաթիկներով բռնում էր ընկնող գնդիկը, մեկնում էր այն մայրիկին, իսկ նա նորից կախում էր այն տոնածառի ճյուղին։ Իսկ գնդիկը սիրուն էր՝ երկնագույն, կեղին երկու փաթիլներով։ Ոչ թե մեկով, ինչպես մյուս գնդիկների մոտ, այլ հենց երկուսով։ Մի փաթիլը սովորական էր, իսկ երկրորդը՝ փոքր, բայց շատ-շատ արձաթափայլ։

Մայրիկը հինգերորդ անգամ կախեց բռնած գնդիկը, և այն, վերջապես, դադարեց ընկնել։ Հիմա նա կախված էր տոնածառի գագաթին։

Զուգված կանգնած է տոնածառը։ Գիշերը իջավ։ Բոլորը գնացին քնելու։ Միայն կատուն պառկած է իր աթոռին ու մտածում է. «Ինչո՞ւ է այդքան վախենալու այս երկնագույն գնդիկը՝ երկու փաթիլներով»։ Եվ հանկարծ՝ ցա՜տկ։ Կատուն հազիվ հասցրեց վեր թռչել և թռիչքի ժամանակ բռնել գնդիկը: Նա նորից ցած իջավ տոնածառից։

Կատուն վերցրեց երկնագույն գնդիկը երկու թաթիկներով, զգուշորեն դրեց այն տոնածառի տակի բամբակին ու հարցրեց.

— Արդյո՞ք այդպես կարելի է։ Ախր դու ապակե ես, փխրուն, այդպես կոտրվելուց էլ հեռու չէ։

— Բաց թող ինձ, խնդրում եմ, — զրնգաց երկնագույն գնդիկը, — ինձ անհրաժեշտ է դուրս գնալ, հակառակ դեպքում ամանորյա բուք չի լինի, չի լինի ուրախություն տոնական։ Չէ որ դու լսել ես, թե ինչ է ասել տատիկը։ Կատուն խոժոռվեց՝ փորձելով հիշել տատիկի խոսքերը։

— Ահա թե ինչ, երկնագույն գնդիկ, կարգին ամեն ինչ բացատրի, — ասաց նա։

— Ամեն ինչ շատ հեշտ է, — սկսեց բացատրել գնդիկը։ — Մեզ՝ գույնզգույն գնդիկներին՝ կողին փաթիլով, վաճառում էին փողոցում՝ կրպակից։ Հանկարծ օդում հայտնվեցին ձյան փաթիլներ և պտտվեցին, պտտվեցին… Բայց իրենց ամենահիասքանչ, ամենաուրախ սպիտակ պարը նրանք չէին կարող սկսել, քանի դեռ չի թռել, եկել Ամանորի գլխավոր փաթիլը։ Ահա՜ և նա։ Եկավ, ինձ տեսավ, իջավ իմ երկնագույն կողին և, պատկերացրու, քնեց։ Երևում է՝ նախաամանորյա շրջանում շատ գործեր ուներ, հոգնել է։ Այդպես էլ մեզ վաճառեցին միասին՝ ինձ ու Ամանորի գլխավոր փաթիլին։ Պետք է նրան շուտ բաց թողնել։ Թե չէ չի լինի փաթիլների պար։ Չի լինի ձյուն, չի լինի բուք, չի լինի ուրախություն։

— Ամեն ինչ պարզ է։ Արագ գնացի՜նք։

Գնդիկը գլորվեց առջևից, նրա հետևից վազեց կատուն։ Բնակարանի դուռը պատրաստակամությամբ բացվեց, կարծես սպասում էր նրանց։

Ահա և ձեղնահարկը։ Ահա և դեպի տանքի պատուհանը։ Դուրս եկանք։ Գիշերային մութ օդում պտտվում էին ցրված փաթիլները։

— Դե, արթնացրու քո գլխավոր փաթիլին, — շշնջաց կատուն։

— Ախր առանց ձյուն կմնա՜նք։ Պատկերացնո՞ւմ ես։ — Հե՜յ, փաթիլ, փաթիլ։ Արթնացիր, խնդրում եմ։ Ժամն է տոն սարքելու։ Թե չէ Նոր տարին ոչ թե սպիտակ, այլ մոխրագույն կստացվի, — զրնգաց երկնագույն գնդիկը։

— Օյ-օյ-օյ, ինչպե՜ս ես կարող էի այդպես խորը քնել, ինչպե՜ս կարող էի մինչև հիմա չզրդարել գետինը, ծառերը ամանորյա զգեստերով։ Իսկ փաթիլների շուրջպարը՜։ Նրանք ի՜նձ են սպասում։ Եվ արծաթափայլ փաթիլը պոկվեց երկնագույն գնդիկից ու թռավ մութ երկինք։ Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեցին միլիոնների միլիոնավոր փաթիլներ։ Ամանորի գլխավոր փաթիլն էր իրենց կանչել։ Պտտվեցին փաթիլները ժանյակավոր թեթև պարի մեջ, կարծես սկսեցին անլսելի սպիտակ երգ երգել։ Կայտառ ու զվարթ էր իրենց պարը։ Կարծես, լուսինն էլ ավելի պայծառ փայլեց, աստղերն էլ ավելի մոտիկ առկայծեցին։ Այ թե ինչպես ստացվեց։ Ե՛վ ձյունը, և՛ լուսինը, և՛ աստղերը։ Բոլորը միասին։ Ինչ տոնական է, ինչ գեղեցիկ է շուրջը դարձել։ Ձյուն, ձյուն, ձյուն։ Արձաթագույն ամանորյա գեղեցկությո՜ւն։ Ու հանկարծ մի տարօրինակ ձայն հնչեց. «զ-զ-զ-զ-զ-զ…»

— Ի՞նչ է եղել։ — հարցրեց կատուն գնդիկին։

— Փաթիլին լավ է — նա սառցե է։ Քեզ լավ է — դու մորթով ես։ Իսկ ես ուղղակի ապակուց եմ։ Ես զ-զ-զ-զնգում եմ, որովհետև ս-ս-ս-ս-սառեցի։

— Օ՜յ, ներիր, խնդրում եմ։ Զմայլվեցի, պապանձվեցի։ Արա՜գ տուն։

Կատուն տաք փափուկ թաթիկներով գրկեց երկնագույն գնդիկին՝ արդեն մի փաթիլով կողին, ու թռավ ձեղնահարկի պատուհանից ներս։ Գլորեց գնդիկը աստիճանին, և ահա նրանք տանն են, տոնածառի տակ։ Այստեղ հանկարծ խնդիր առաջացավ, համարյա, ինչպես թվաց՝ անլուծելի. ինչպես գնդիկը բարձրանա իր ճյուղի վրա։ Չէ որ այն այդքան բարձր է։ Ի՞նչ անել։ Բայց անսպասելի հնչեց փափուկ խշխշոց։ Տոնածառից կախվել էր արծաթագույն փայլազարդ։

— Ես ամեն ինչ լսել եմ, ընկերնե՜ր։ Ես այնքնա էի ձեզ սպասում։ Ես կօգնեմ քեզ երկնագույն գնդիկ։ Կպչի՛ր։ Ես քեզ կբարձրացնեմ։ Ահա… Ահա… Մի քիչ էլ… — Եվ գնդիկը հայտնվեց իր տեղում։ Գիշերը կախարդական է, հրաշալի։ Տոնածառը մթության մեջ փայլում էր ամանորյա զգեստով։ Իսկ կատուն պառկած է աթոռին և մտածում է… Ինչի՞ մասին։ Այն մասին, թե ինչպես ամեն ինչ շուրջը ճերմակեց, ինչ ուրախ կլինեն առավոտյան մարդիկ՝ հոգնած մոխրագույն ասֆալտից, Ամանորի Գլխավոր Փաթիլի արծաթագույն նվերին։ Ինչպես են նրանք զմայլվելու փաթիլի փխրուն, թեթև, նուրբ ընկերուհիների հիասքանչ պարով։

Ահա՜ այն, ահա՜ այն՝ Նոր տարին: