Սուտը և իմ ընթերցած ստեղծագործությունները

Սուտը շատ է նկատվում տարբեր ստեղծագործություններում։ Որոշներում այն երկրորդական դեր է խաղում ստեղծագործության ընդհանրության համար, բայց շատերում ստեղծագործությունը՝ առանց ստի, լինում է անավարտ։ Այդպիսի ստեղծագործություններից են նույնիսկ ամենաանմեղները։ Օրինակ՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մի քանիսը՝ «Սուտլիկ որսկանը», «Անբան Հուռին», «Սուտասանը» և այլն։

«Սուտլիկ որսկանը» հեքիաթում հեղինակը պատմում է մի որսի պատմություն, որը ամբողջովին սուտ է։ Առանց ստի «Սուտլիկ որսկանը» չէր լինի «սուտլիկ»։ Սուտը այս հեքիաթին տալիս է հումոր և յուրահատկություն։

«Անբան Հուռին» հեքիաթի սկզբում և վերջում Հուռիի մայրը ստում է։ Նա ստում էր, որ իր դուստրը լավ կյանք ունենա։ Առանց այդ ստի հեքիաթը չէր լինի։ Ամբողջ միտքը, որը հեղինակը ուզում էր արտահայտել այս հեքիաթում, կփչվեր։

«Սուտասանը» հեքիաթում թագավորը խոստանում է տալ թագավորության կեսը նրան, ով այնպիսի սուտ ասի, որ թագավորը ասի՝ սուտ է։ տարբեր մարդիկ են գալիս և ստում են, որ թագավորության կեսը ստանան։ Իսկ թագավորը պատասխան սուտ է ասում, որ չտա խոստացածը։ Այստեղ ամեն մեկը իր օգտի համար էր ստում։

Նաև օրինակ կբերեմ իմ կարդացած գիրքը՝ Լ. Մ. Մոնդգոմերիի «Աննան Կանաչ Կտուրներից»։ Այս գրքում Աննա անունով աղջկան որդեգրած կինը կորցնում է իր զարդը, իսկ Աննան վերջինն է լինում, ով տեսել և ձեռք է տվել դրան։ Աննային փակում են սենյակում, մինչև նա չասի, որ ինքն է կորցրել զարդը։ Եթե Աննան մնար սենյակում, չէր կարողանա գնալ պիկնիկի, որին շատ էր սպասել։ Այդ պատճառով նա ստում է՝ ասելով, որ ինքն է կորցրել զարդը, որ կարողանա դուրս գալ սենյակից և գնալ պիկնիկի։

Դետեկտիվներում միշտ կա սուտ, անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ են այնտեղ կատարվում։ Որպես օրինակ վերցնենք Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը։ Այստեղ ներկայացված է մի գնացք, որի մի վագոնում սպանություն է կատարվում։ Այստեղ բոլորը, բացի Էրքյուլ Պուարո դետեկտիվից, ստում են ամբողջ պատմության ընթացքում։

Այս բոլոր ստեղծագործություններում հերոսները ստում են իրենց նպատակի կամ օգտի համար։

Leave a comment