Շների հիվանդություններ

Ինչպես բոլոր կենդանիները, այդպես էլ շները կարող են ունենալ հիվանդություններ։ Շների վիրուսային հիվանդություններ են՝ Ժանտախտը, Էնտերիտը և Պարավիրուսը։ Վերջին երկուսը աղիքային հիվանդություններ են։ Դրանց ախտանիշները շատ նման են։ Տարածվում են շփման միջոցով։ Երկու հիվանդությունների դեպքում շները ունենում են ջերմություն ու փորացավ, սկսում են հրաժարվել ուտելիքից և այլն։

Շների հիվանդությունների դեմ պայքարելու ամենալավ միջոցը դա պատվաստումներն են։ Փոքր տարիքում, երբ քոթոթը սնվում է մոր կաթով, նա պաշտպանվում է հիվանդություններից կաթի միջոցով։ Բայց կաթից կտրվելիս քոթոթին պետք է պատվաստել։ Մինչև երեք տարեկանը շներին պատվաստում են տարին մեկ։

Կա նաև մեկ այլ հիվանդություն՝ Կատաղությունը։ Դա նյարդային հիվանդություն է։ Դա մահացու հիվանդություն է, առաջացնում է գլխուղեղի բորբոքում։ Կատաղության աղտանիշներից են՝ սնունդ ու տիրոջը չճանաչելը, ամեն բան ուտելը, անցորդների վրա հաչալը և այլն։ Կատաղությունը կարող է փոխանցվել մարդուն կծելու կամ թքոտելու միջոցով։ Եթե ձեզ կծել կամ լոզոտել է կատաղությամբ հիվանդ շունը, ապա պետք է անմիջապես գնալ բժշկի մոտ։

One thought on “Շների հիվանդություններ”

Leave a comment