Հանդիպում վրացի կինոգետի հետ

Այսօր վրացերենի խմբով հանդիպեցինք վրացի կինոգետի հետ: Նրա անունը Թամթա Թաթարաշվիլի էր: Հանդիպումը բաժանված էր երկու մասի: Առաջինի ժամանակ վրացի կինոգետը պատմեց «Սուլիկո» երգի մասին, իսկ երկրորդ մասի ժամանակ վրացական ֆիլմերի: Թամթան խոսում էր ռուսերենով, որ հասկանալի լինի:

Ես կպատմեմ այն, ինչ մեզ պատմել է Թամթան: Երբ նրան խնդրեցին մի վրացական երգ ներկայացնել, նա միանգամից ընտրեց հենց դա: «Սուլիկո» բառը առաջացել է «սուլի» բառից, որը նշանակում է ոգի, իսկ սուլիկոն սուլիի փաղաքշական ձևն է՝ ոգյակ:

Բոլորը մտածել են, որ երգը ժողովրդական է, բայց այն ունի բառերի և երաժշտության հեղինակ: Բառերի հեղինակը Ակակի Ծերեթելին էր: Նա վրացի բանաստեղծ էր: Ծնվել է 1840 թ.-ի հունիսի 9-ին, վախճանվել՝ 1915 թ.-ի հունվարի 26-ին, 74 տարեկանում:
Երաժշտության հեղինակը Վարիկա (Բարբարա) Ծերեթելին էր (1874-1948): Մի անգամ Ակակին իր բանաստեղծությունը բերեց Վարիկայի մոտ և խնդրեց, որ Վարիկան համապատասխան երաժշտություն մտածել բանաստեղծության համար: Վարիկան կարողանում է դա անել: Բայց երկար ժամանակ չէր կարողանում իր հեղինակային իրավունքը վեադարձնել:

Georgian_poet_Akaki_Tsereteli,_c._early_1900s_in_Tbilisi,_full_image 20210119_184825

«Սուլիկո» երգի մասին այսքանն էր, բայց առաջին մասի մեջ մտնում է նաև Թամթայի նվագած և երգած երկու երգերը: Դրանցից մեկը հենց «Սուլիկո»-ն էր:

Առաջին մասը վերջացավ և սկսեց երկրորդը: Թամթան մեզ պատմեց, որ կինոյի սկիզբը համարվում է դեկտեմբերի 28-ը, երբ ֆրանսիացի Լյումյեր եղբայրները նկարահանեցին առաջին ֆիլմը: Առաջին ֆիլմերը շատ կարճ տևողություն ունեին: Հիմա մենք դրանց անվանում ենք տեսանյութ (վիդեո): Այդպիսի ֆիլմերից մեկի մեջցուցադրված էր հանդիսատեսի վրա ընթացող գնածք: Ֆիլմը դիտելու ժամանակ եղել են դեպքեր, որ մարդիկ վախեցել են, ուշաթափվել, նույնիսկ փախել են դահլիճից:

Հին վրացական ֆիլմերը շատ նման էին հին հայկականներին: Համո Բեկնազարյանը մեծ դեր է խաղացել վրացական և հայկական ֆիլմերի զարգացման մեջ: Թամթան մեզ մի քանի վրացական ֆիլմ առաջարկեց: Մենք անպայման կդիտենք դրանցից գոնե մեկը:

One thought on “Հանդիպում վրացի կինոգետի հետ”

Leave a comment