Հին Թբիլիսի

800px-Tiflis_by_aivazovsky.jpgՀին Թբիլիսի գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում: Տարբեր աղբյուրներում շրջանի սահմանները նշվում են տարբեր կերպ: Փողոցներն այս շրջանում կոր են, նեղ, շենքեը պատպանել են միջնադարյան կառուցապատման հատկանիշները:

Հին Թբիլիսիում կենտրոնացած են նույնիսկ 5-րդ դարին թվագրվող ճարտարապետական հուշարձաններ, սակայն այս հատվածում գերակշռում է 19-րդ դարի կառուցապատումը: Շրջանի տարածքում կարելի է տեսնել Նարիղալա միջնաբերդի ավերակները․ ամրոցը կառուցվել է 16-17-րդ դարերում ստորին ամրոցի պատերի մնացորդներից, Անչիսխաթի եկեղեցին (6-րդ դար), Մետեխին (ենթադրաբար 5-րդ դար), Սիոնի մայր տաճարը (6-րդ դար) և Ռոստոմ արքայի բաղնիքները (17-րդ դար): Ճարտարապետական հուշարձաններից որոշները ներառված են Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պատհապանության ցանկում:

One thought on “Հին Թբիլիսի”

Leave a comment