Ծիրան հավաքելուց

This slideshow requires JavaScript.

Քանի որ մայրիկիս տատիկն ու պապիկն ունեն իրենց սեփական այգին, որի մեջ կան երկու-երեք ծիրանի ծառ, մենք՝ ես, եղբայրս և քեռիս ծիրանները հասնելուն պես եկանք ծիրանները քաղելու:

Նախ երկա՜ր ձող-երկաթին ամրացրեցինք ծակված շիշ: Ձողով շիշը մենք մոտեցրեցինք ծիրաններին, մցրեցինք ծակի մեջ, ձողը քաշեցինք և ծիրանները ընկան շշի մեջ: Փորցեցի նաև ես: Այդպես մենք մի կաթսա ծիրան հավաքեցինք:

Հետո մենք չարսաբով սկսեցինք ծիրան քաղել. ձող-երկաթից հանեցինք շիշը և շշի փոխարեն ձողին կեռիկ ամրացրեցինք: Չարսաբը պահեցինք ծիրանի ծառի տակ, ձողով կեռիկով շարժեցինք փոքրիկ ճյուղերը և ծիրաները թափվեցինն չարսաբի մեջ: Մենք այդպես էլ հավաքեցինք մեկ թաս ծիրան:

Հետո սկսեց ամենահետաքրքիրը. մենք սկսեցինք հավաքել աստիճանով՝ ասրճանը դրեցինք ծիրանի ծառի մի ճյուղի մոտ և դույլի մեջ հավաքեցինք ծիրանները:

Այդպես մենք ծիրանները բաժանեցինք մեր մեծ ընտանիքի մեջ և կերանք:

Leave a comment