Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի միջազգային օրը սկսվում է 2022-2023 ուսումնական տարին: Մեր դպրոցում ընդունված է այս օրը նշել ճամփորդելով: Սեպտեմբերի 1-ի արթիվ Ավագ դպրոցի Վրացախոսների ակումբը այցելեց Հայաստանում Վրաստանի դեսպանատուն և հանդիպեց գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Իրակլի Կվանճախաձեի հետ: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մեր խումբը հավագվեց, և միասին գնացինք այնտեղ: Մեզ շատ ջերմ ընդունեցին: Սկզբում մի փոքր քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը: Ապա հարցազրույց վերցեցինք պարոն Կվանճախաձեից Վրաստանի դպրոցների ու սեպտեմբերի 1-ի մասին: Նա պատմեց, օրինակ, որ հիմա Վրաստանում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ից: Հարցազրույցից հետո մեզ մի փոքր հյուրասիրություն արեցին և նվիրեցին վրացերեն թարգմանված հայկական գրքեր: Շատ հետաքրքիր էր այցելել Վրաստանի դեսպանատուն և ծանոթանալ պարոն Իրակլի Կվանճախաձեի հետ:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Ճամփորդության նախագիծը՝ այստեղ, նկարները՝ այստեղ, տեսանյութը՝ այստեղ, հարցազրույցը՝ այստեղ:
2 thoughts on “Գիտելիքի օրը Վրաստանի դեսպանատանը”