Վասիլիկի դավաճանության պատճառները նովելում

Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն»

«Զաբուղոն» նովելում Վասիլիկը դավաճանում է Զաբուղոնին։ Բայց ինչո՞ւ։ Նովելում գրված է, որ Վասիլիկին դուր էր գալիս իր կյանքը։ Նրան դուր էր գալիս այն, որ իրեն սիրում է Զաբուղոնը, որը բոլորի համար առեղծվածային է։ Վասիլիկին հարգում էին, բայց վախենում մոտենալ։ Ժամանակի ընթացքում Վասիլիկին դա սկսում է ձանձրացնել և ջղայնացնել։ Նա ուզում է, որ ուրիշները իրեն նայեն և հիանան իրենով։ Նա որոշում է, որ Զաբուղոնն է մեղավոր այս ամենի մեջ, եթե նա չլինի, Վասիլիկը կապրի ազատ կյանքով։

Այդպիսի մտածողության պատճառը Վասիլիկի փուչ լինելն ու Զաբուղոնին չսիրելն է։ Վասիլիկը իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Նա ուներ արտաքին գեղեցկություն, բայց դրանից ավել ոչինչ չկար։ Վասիլիկը չուներ ներքին գեղեցկություն։ Ինձ թվում է նաև, որ Վասիլիկը չէր սիրում Զաբուղոնին։ Նա օգտվում էր իր իրավիճակից։ Հնարավոր է, որ Վասիլիկը համոզում էր ինքն իրեն, որ նա սիրում է Զաբուղոնին, այդ պատճառով վերջինս չէր հասկանում, որ իրականում դա սեր չէր։

One thought on “Վասիլիկի դավաճանության պատճառները նովելում”

Leave a comment