Թեստային աշխատանք

Ջանի Ռոդարի – Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուրանկյուններինրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
– Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
– Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
– Այդ դեպքում դուք պետք է վճարեք տուգանքի կեսը, – ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
 Խնդրեմ, – ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը, ամենևին սուր չէին, դրանք բութ էին բութ:
– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
– Այստեղ ոչ մի սուր բան չկա, – բացատրեց պարեկը:
– Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ՞ որ այն պետք է սուր լինի:
– Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
– Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
– Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
– Երկու ապտակ պարեկի՞ն:
– Այո՛:
– Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
– Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
– Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
– Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողքին, վարդ, տարօրինակ, անգամ:

2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.

ա/ բանջարանոց
բ/ արտ
գ/ զբոսայգի
դ/ ծաղկի խանութ

3. Տեքստում ընդգծված նախադասությունից դուրս գրի՛ր առարկա, գործողություն և հատկանիշ ցույց տվող բառեր:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

Առարկա ցույց տվող բառ (գոյական) – տուն
Հատկանիշ ցույց տվող բառ (ածական) – կլոր
Գործողություն ցույց տվող բառ (բայ) – կառուցել

4. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝ զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա:

ա/ Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/ Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/ Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

5. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:

Հարցական

– Երկու ապտակ պարեկի՞ն:

6. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
     Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:

Արևածաղիկ

7. Ո՞րն է տրված նախադասության ենթական:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

Ենթակա – բերան

8. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր աշխարհում որտեղ ոչ մի սուր բան չկար: Տները կառուցված էին կլոր սուրանկյաուններրից: Շենքերի տանիքները նույնպես կլոր էին: Վարդերը փուշ չուն էին: Նույնիսկ գրիչն ու թուրն էին բութ:

9. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Պարեկը նշանակեց երկու ապտակ, որովհետև Ջովանինոն պետք է վճարեր տուգանքի կեսը, իսկ տուգանը չորս ապտակ է:

10. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/ որովհետև վճարել էր տուգանքը
բ/ որովհետև պարեկը արդարացի էր
գ/ որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/ որովհետև միամիտ էր

11. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Չգիտեմ: Մի կողմից նայենք՝ այնտեղ մարդիկ օրինակելի են ապրում, որովհետև այնտեղ բոլորը խիղճ ունեն: Մյուս կողմից՝ այնտեղ սուրանկյաունները կլոր են, անջրև ու ձյուն գալուց անցքերից տուն կմտնի կամ քամին տան ներսը կսառեցնի: Ես ընդանհրապես չեմ պատկերացնում կլոր տանիքները: Պետք է այդ երկրի օրենքներով ապրեմ, իսկ դա տհաճ է՝ ուրիշին ապտակելը: Ինձ պետք կլինի որոշ ժամանակ, որ հարմարվեմ այդ երկրում:

12. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, նկարագրի՛ր այդ երկիրը: Գրի՛ր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ: Գրածդ վերնագրի՛ր, առանձին տեղադրի՛ր բլոգում:

Երկիր, որտեղ …

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s